478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ հարաբերությունների զարգացմանը
14:15
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում, հինգշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս և եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական գերակայություններից է»,- հավելել է Հայաստանի նախագահը՝ ընդունելով Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբի (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նախագահը միաժամանակ նկատել է, որ տնտեսական կապերը դեռևս զիջում են, և ապրանքաշրջանառության ծավալը բավականին փոքր է:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով Չեխիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանանռությունը կազմել է 5,9 միլիոն ԱՄՆ դոլար՝ ավելանալով՝ 56,5 տոկոսով։ Ընդ որում Հայաստանից Չեխիա արտահանումը կազմել է 302,2 հազար դոլար (աճը կազմել է 40,9 տոկոս), իսկ ներմուծումը՝ 5,6 միլիոն ԱՄՆ դոլար (աճը 57,4 տոկոս)։

Կողմերը կարևորել են գործարարների միջև շփումների ակտիվացումը, տեղեկատվության փոխանակումը, ինչն անհրաժեշտ է գործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար:

Դեսպան Եսթրաբը շեշտել է իր երկրի մեծ հետաքրքրությունը հարավկովկասյան տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ:  Նրա խոսքով, չեխական կողմը փոխգործակցության հետագա զարգացման առումով կարևորում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի առաջիկա  պաշտոնական այցը Հայաստան:

Դիվանագետը հայտնել է նաև, որ  Չեխիան 2009թ. հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը և ցանկություն ունի առավել ընդլայնել  համագործակցությունը նոր հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ:

Նշելով, որ Լեհաստանն ու Շվեդիան արդեն իսկ հանդես են եկել Եվրամիության արևելյան հարևանների հետ հարաբերությունների զարգացման նախաձեռնությամբ, դեսպանն ասել է, որ այն լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար:

Իվան Եսթրաբը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերին նախատեսվում է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։