483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մամուլի ակումբը Հայաստանի իրավասու մարմիններին կոչ է անում «Ա1+» հեռուստաընկերությանը վերադարձնել եթերը
20:03
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) կոչ է անում Հայաստանի իրավասու մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի «Ա1+» հեռուստաընկերությանը օրենսդրության համապատասխան շուտափույթ վերադրձվի եթերը, ասվում է չորեքշաբթի տարածված ԵՄԱ հայտարարությունում։

2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության` «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի և նրա նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հայցի վերաբերյալ իր որոշումը: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է հեռուստաընկերության՝ տեղեկություններ և գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

«Միայն Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+»-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների և միջազգային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգանքի մասին»,- ընդգծվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիայի» ստացած հայտարարությունում:

Փաստաթղթում կոչ է արվում նաև Հայաստանի Ազգային ժողովին՝անհապաղ սկսել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները՝ հաշվի առնելով ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ արդեն այս տարի պետք է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ հայտարարվեն:

ԵՄԱ-ն պահանջում է նաև միջոցներ ձեռնարկել այն անձանց ու կառույցների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրությունների նախաշեմին, դրանց ընթացքում և հետընտրական շրջանում օրենսդրության խախտումների համար:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի որոշման մեջ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած արտահերթ զեկույցում, ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագրություններում ու հասարակական կամակերպությունների հայտարարություններում նման խախտումների շատ օրինակներ կան, սակայն դրանք բոլորն էլ անհետևանք են մնացել»,-ասվում է հայտարարությունում:

2002թ. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը «Շարմ» ընկերությանը հաղթող է ճանաչել  37-րդ դեցիմետրային ալիքով հեռարձակելու մրցույթում։ Դրա հետևանքով ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունը, որը 5 տարի շարունակ հեռարձակվել է այդ հաճախականությամբ, զրկված է եղել եթերից, ինչն ընդդիմության շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։

Արդյունքում «Մելտեքս» (Ա1+) ընկերությունը մասնակցել է մի շարք մրցույթների, որոնք հեռարձակման հաճախականություններ են հատկացնում, սակայն հաղթող չի ճանաչվել։ Ներկայումս գործում է «Ա1+» տեղեկատվական գործակալությունը՝ ստեղծված հեռուստաալիքի հիման վրա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: