482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակն ակնկալում է ԵԱՀԿ աջակցությունը մարտի 1-2 իրադարձությունների ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքում
18:56
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության շրջանակներում ակնկալում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցություն, հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Չորեքշաբթի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ հանդիպմանը ՀՀ խորհրդարանի ղեկավարն առաջարկեց ԵԱՀԿ-ին` հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մեթոդոլոգիայի հարցում միջազգային փորձի կիրառման նպատակով փորձագիտական աջակցություն ցույց տալ»,- ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տրամադրված մամուլի հաղորդագրությունում։

Խորհրդարանական հանձնաժողովը, որը ուսումնասիրելու է մարտի 1-2-ի բողոքի ցույցերը, որոնք վերածվել էին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Մամլո հաղորդագրության համաձայն, Թորոսյանն անդրադարձել է նաև ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարման ընթացքին` նշելով, որ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը ԵԽԽՎ բանաձևի առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ  ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունեց, որտեղ մանրամասն շարադրված են բանաձևի կետերի վերաբերյալ կատարված աշխատանքները:

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։

Թորոսյանն ակնհայտ է համարում, որ բոլոր ուղղություններով որոշակի աշխատանք է կատարվել, բայց նաև` ժամանակ է պետք բոլոր երաշխավորությունները իրականացնելու համար, ուստի առաջիկայում էլ լարված աշխատանք է սպասվում:

Նա ավելացրել է, որ ժողովրդավարության խորացման, քաղաքացիական հասարակության  լիարժեք կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումներում Հայաստանն ակնկալում է միջազգային կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ-ի գործուն աջակցությունը:

Իր հերթին, Կապինոսը խոստացել է փոխանցել ԵԱՀԿ ղեկավարությանը խորհրդարանական հանձնաժողովին մեթոդական օգնություն ցույց տալու Թորոսյանի առաջարկը։ Նրա գնահատականով` ԵԱՀԿ-ն պետք է շահագրգիռ լինի աջակցել հանձնաժողովի աշխատանքներին` նպաստելու համար հանձնաժողովի գործունեության անկախությանը ու հասարակական վստահության ապահովմանը: 

Դեսպանը նշել է, որ որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է աջակցել պետությանը կայունության և կանխատեսելիության խորացման գործընթացներում, ավելացնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել նաև միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը` ելնելով իրականությունից, չշտապելով ու չշրջանցելով կուտակված խնդիրները, գործելով համաչափ:

«Ժողովրդավարության զարգացման, պետականության ամրապնդման խնդիրները Հայաստանի շահերից են բխում, ներքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակն էլ մղում է այդ խնդիրների լուծմանը, որոնց ընթացքում պետք է ղեկավարվել մրցակցային մթնոլորտի ամրապնդմամբ` առանց որի որևէ երկրում զարգացում հնարավոր չէ»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը։

Կապինոսը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցույց տալ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և ոլորտի կարգավորմանն ուղղված մյուս օրինագծերի փաթեթին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: