478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի են ունենում դպրոցականների հանրապետական մարզական 17-րդ խաղերը
18:29
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մարզադաշտում այսօր տեղի ունեցավ ՀՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական 17-րդ խաղերի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։

Վոլեյբոլ, հանդբոլ և ֆուտբոլ մարզաձևերով մրցումներին մասնակցում է շուրջ 332 դպրոցական, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Ֆուտբոլի եզրափակչին մասնակցում են Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի և Երևանի թիմերը։ Վոլեյբոլի եզրափակչին մասնակցում են Սյունիքի, Կոտայքի, Շիրակի և Երևանի աղջիկների թիմերը և Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Երևանի պատանիների թիմերը, իսկ հանդբոլի եզրափակչին մասնակցում են Տավուշի, Լոռու, Շիրակի և Երևանի թե՛ աղջիկների, թե՛ պատանիների թիմերը։

Մարզական խաղերի առաջին երեք փուլերի արդյունքներով հայտնի են դարձել չորրորդ՝ եզրափակիչ փուլի մասնակից թիմերը։ Այս փուլում, ընդհանուր առմամբ, կընդգրկվի նախորդները հաջողությամբ հաղթահարած 780 աշակերտ։ Միաժամանակ, նախարարությունից նշեցին, որ առաջին՝ համայնքային փուլին մասնակցել է 45000, երկրորդ՝ մարզային փուլին՝ 31626, երրորդին՝ միջմարզայինին՝ 3794 դպրոցական։

Արդեն ավանդական դարձած դպրոցականների հանրապետական մարզական խաղերը սկսվել են անցկացվել 1992 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Միջոցառումների անմիջական կազմակերպումը և անցկացումը իրականացնում է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունը։

Մարզական խաղերի ծրագրում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 7 մարզաձև՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, ատլետիկա, շախմատ։ Բոլոր ընդգրկված մարզաձևերը նպաստում են դպրոցականների շրջանում ֆիզիկական կուլտուրա առարկայի չափորոշչային խնդիրների իրականացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը, աճող սերնդի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը՝ նաև ֆիզկուլտուրայի և մանկական սպորտի շնորհիվ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: