484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Չնայած քաղաքապետարանի արգելքին՝ Հայաստանի ընդդիմությունը մտադիր է հունիսի 20-ին հանրահավաք անցկացնել
18:07
18 Հունիսի 2008

Առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության՝ Հայաստանի ընդդիմությունը մտադիր է հանրահավաք անցկացնել Մատենադարանի առջև, ասաց Հայաստանի առաջին նախագահին աջակցող «Համազգային շարժման կենտրոնի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

«Մենք մտադիր ենք վերականգնել սահմանադրական մեր իրավունքը և հանրահավաք անցկացնել հունիսի 20-ին։ Չեմ կարծում, թե այս որոշումը կարելի է անօրինական համարել. անօրինական էր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարանի արգելքը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Զուրաբյանը։

Երևանի քաղաքապետարանը մերժել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը: Հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը ծրագրում էր ամփոփել ԵԽԽՎ պահանջների իրագործման գործընթացը, ինչպես նաև քննարկել իր գործունեության հետագա ռազմավարությունը։

Երևանի վարչական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի հայցն ընդդեմ քաղաքապետարանի որոշման՝ այն համարելով չհիմնավորված։ Ընդդիմությանն առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում։   

Զուրաբյանի խոսքերով, քաղաքապետարանի արգելքը օրենքին չի համապատասխանում, և դրա պատճառն այն է, որ «իշխանությունները վախենում են սեփական ժողովրդից»։

«Իշխանությունները վախենում են, թե հանրահավաքին մեծաքանակ ժողովուրդ կհավաքվի, նրանք հասկանում են՝ որքան շատ մարդ հավաքվի, այնքան մեծ կլինի այս ցույցի քաղաքական կշիռը»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ ամեն ինչից անկախ՝ ընդդիմությունը մտադիր է խաղաղ բնույթի հանրահավաք անցկացնել, և այս նպատակով իշխանություններին առաջարկել է ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչներ նշանակել, ովքեր կհետևեն հանրահավաքի կարգի պահպանմանը։

Զուրաբյանը նշեց նաև, որ ընդդիմության ցույցը կարող է շարունակական դառնալ, եթե իշխանությունները պահպանեն ներկա գործելաոճը։

Նա ավելացրեց, որ միջազգային կազմակերպությունները նույնպես աջակցում են ընդդիմության նախաձեռնությանը, և մեկ անգամ չէ, որ իշխանություններին կոչ են արել արտոնագրել միջոցառումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: