478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը տրամաբանական որոշում կլինի. ընդդիմություն
18:01
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիարկությանը ձայնից զրկելը տրամաբանական որոշում կլինի, կարծում է Հայաստանի առաջին նախագահին աջակցող «Համահայկական շարժման կենտրոնի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը հնարավոր է այն դեպքում, եթե ամառային նստաշրջանի (հունիսի 23-27) ընթացքում վեհաժողովն անբավարար համարի 1609 բանաձևի կատարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների իրականացրած գործողությունները։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների:

Բանաձևում առաջարկվում է մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն անցկացնել, երկրում քաղաքական երկխոսություն հաստատել և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։

«Եթե Հայաստանի իշխանությունները ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր չեն ձեռնարկում, ապա լիովին տրամաբանական կլինի, եթե ԵԽԽՎ-ն որոշակի պատժամիջոցներ կիրառի երկրի ղեկավարության նկատմամբ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Զուրաբյանը։

Ընդ որում նա նշեց նաև, որ այդ պատժամիջոցները չպետք է վերաբերեն հասարակ քաղաքացիներին, այլ միայն իշխանություների դեմ ուղղված լինեն։

Զուրաբյանի կարծիքով, իշխանությունները պետք է խոհեմություն դրսևորեն և երկրում վերականգնեն ժողովրդավարությունը, ինչը կհամապատասխանի ոչ միայն իշխանությունների, այլև ժողովրդի շահերին։

Հայաստանի իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դրական են գնահատում երկրում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարաման գործընթացը և կարծում են, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանին ձայնի կորուստ չի սպառնում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: