484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» համահայկական կինոփառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի համահայկական կինոֆորում
17:16
18 Հունիսի 2008

«Համահայկական կինոնախագիծ» վեցօրյա ֆորումը կանցկացվի Երևանում` «Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնի շրջանակներում»,- ասաց նախագծի ղեկավար, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում հուլիսի 13-20-ը։

«Այս նախագծի հիմնական նպատակը հայ կինոգործիչների, մասնավորապես, արտասահմանում ապրող կինոգործիչների պոտենցիալը միավորելն է»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Մուրադյանը։

Նրա խոսքերով, միջոցառման ընթացքում նախագծի մասնակիցները կքննարկեն հնարավորությունները և կներկայացնեն համատեղ երկու՝ խաղարկային և վավերագրական ֆիլմ նկարահանելու վերաբերյալ իրենց գաղափարները։

«Խաղարկային կինո ժանրում ինը հայ ռեժիսորներ կպատրաստեն իրենց տասրոպեանոց աշխատանքները, որոնց կմիավորի ընդհանուր գաղափարը՝ «Տանը»։ Տան գաղափարը և հայրենիքն է, և քո աշխարհը»,- հստակեցրեց Մուրադյանը։

Կինոգետի կարծիքով, նման նախագիծը ստեղծագործության ինքնատիպ տեսակ կդառնա, որը կհետաքրքրի հանդիսատեսին։

Խաղարկային ֆիլմի մասով նախագծի ղեկավար կլինի հայտնի կանադահայ կինոռեժիսոր, ինտելեկտուալ կինոյի վարպետ Ատոմ Էգոյանը։

Մուրադյանի կարծիքով, ազգային և արտասահմանյան մշակույթի ինքնատիպ սինթեզը, որի կրողներն են նախագծի մասնակիցները, դրական ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։

«Չէ՞ որ չափազանց հետաքրքիր է, երբ մարդն ուրիշ երկրից վերադառնում է հայրենիք և իր տունն ասես կողքից է նկարում»,- ավելացրեց նա։

Խոսելով նախագծի երկրորդ մասի մասին՝ կինոգետը հայտնեց, որ վավերագրական  կարճամետրաժ ֆիլմերի համար միավորող կդառնա «Հող» հասկացությունը։

Այս նախագծի ղեկավարը կլինի «Ոսկե ծիրանի» տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Ընդ որում Մուրադյանն ավելացրեց, որ «Համահայկական կինոնախագծին» մասնակցելու հրավերն ուղարկվել է «աշխարհի բոլոր անկյուններ»։

«Մենք ցանկանում ենք այս նախագծում որքան հնարավոր է շատ մասնակից ներգրավել։ Վերջերս մենք իմացանք, որ նույնիսկ Հարավային Աֆրիկայում ստեղծագործում է հայ ռեժիսոր Շիրին Անդերսոնը»,- ավելացրեց նա։

Այսօրվա դրությամբ արդեն մասնակիցներ են գրանցվել ԱՄՆ-ից, Արգենտինայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից։

Փառատոնի ղեկավարության նախնական հաշվարկներով, «Համահայկական կինոնախագիծ» համաժողովի շրջանակներում նկարահանված ֆիլմերը մեծ էկրան կբարձրանան 2010 թվականին։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։