486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հոլիվուդյան դերասանուհիների մասին Վիլյամ Սարոյանի էսսեների ժողովածուի շնորհանդեսը կկայանա ամռանը Երևանում
16:41
18 Հունիսի 2008

Հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի՝ հոլիվուդյան հայտնի դերասանուհիների մասին էսսեների  «Չորս տեսիլք» ժողովածուի շնորհանդեսը կկայանա Երևանում` «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի  շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 13-20-ը։

«Սարոյանի էսսեները նվիրված են այնպիսի ականավոր դերասանուհիների, ինչպիսիք են Լիլիան Գիշը, Գրետա Գարբոն, Միրիամ Հոփքինսը և Մերլին Մոնրոն, որոնց հետ նա անձամբ է ծանոթ եղել»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ժողովածուի կազմող, հայ կինոգետ Արծվի Բախչինյանը։

Նրա խոսքերով, նոր հրատարակության համար սկզբնաղբյուր է հանդիսացել Սարոյանի «Որդիները գալիս են ու գնում, իսկ մայրերը մնում են» ժողովածուն։

«Սարոյանի ստեղծագործության սիրահարներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ անգլերենից հայերեն և ռուսերեն թարգմանված այս էսսեի հետ»,- ավելացրեց կինոգետը։

Բախչինյանն ավելացրեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կանցկացվի «Սարոյան-100» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում փառատոնի հյուրերին և մասնակիցներին կներկայացվի Սարոյանի ստեղծագործության մոտիվներով հայ և ռուս կինոգործիչների նկարահանած տարբեր ժանրերի՝ խաղարկային և անիմացիոն,  շուրջ 15 ֆիլմ։

Բախչինյանը հայտնեց նաև, որ առաջին ագամ երևանցի հանդիաստեսի համար կցուցադրվի հոլիվուդյան երեք ֆիլմ, որոնք նկարահանվել են Սարոյանի ստեղածագործությունների մոտիվներով՝ 1940-ականներին։

«Արվեստի աշխարհի իր ժամանակի ամենավառ ներկայացուցիչներից մեկը լինելով՝ Սարոյանը հաճախ էր շփվում կինոգործիչների հետ, ընկերություն էր անում նրանց հետ, ինչպես նաև կինոքննադատություն էր գրում»,- ասաց կինոգետը՝ ավելացնելով, որ գրողի ընկերներից էր նաև Չարլի Չապլինը։

Բախչինյանը նշեց, որ Սարոյանը ստեղծագործությունը դեռևս ամբողջովին չի հետազոտվել, ԱՄՆ-ում նրա արխիվն անհասանելի է մնում, ընթերցողները ծանոթ չեն արվեստի հայտնի գործիչների հետ ունեցած նրա նամակագրությանը։

Ընդ որում, կինոգետը հայտնեց, որ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները ոչ մեծ անակնկալ են պատրաստել։

Փառատոնին կցուցադրբի Սարոյանի միակ ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել ռեժիսորի դերում։ «Լավ գործ» վերնագրով այդ կինոնկարը նկարահանվել է 1942 թվականին։

Ներկայացնելով այս կինոնկարի հիմնական գաղափարը՝ կինոգետը բացատրեց, որ ըստ Սարոյանի, սիրով արված ցանկացած աշխատանք լավ գործ է։

«Ֆիլմը պատմում է հասարակ քաղցրավենիք վաճառողի կյանքի մասին, ով իր աշխատանքի ընթացքում շփվում է տարբեր ազգությունների մարդկանց հետ»,- ասաց Բախչինյանը։

Խոսելով Սարոյանի՝ որպես կինոգործչի մասին՝ Բախչինյանը հայտնեց նաև, որ գրողն ինքնուրույն էր ցանկանում էկրանավորել իր «Մարդկային կատակերգությունը»։

Այսպես, Metro Goldwyn Mayerկինոստուդիայի տնօրեն Լուիս Մեյերի պատվերով Սարոյանը գրել է «Մարդկային կատակերգության» սցենարը։ Սակայն ստուդիայի ղեկավարը գրողին թույլ չի տվել էկրանավորել այն։ Հետագայում կինոնկարի ռեժիսոր է դարձել Կլարենս Բրաունը։

Սարոյանը 1943 թվականին լավագույն սցենարի համար «Օսկարի» է արժանացել՝ «Մարդկային կատակերգության» սցենարի համար։

Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: