484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կես տարվա ընթացքում կիրականացնի «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերության հայցի կապակցությամբ Եվրոդատարանի կայացրած որոշումը. Արդարադատության նախարարություն
16:03
18 Հունիսի 2008

Հայաստանի կառավարությունը «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերությանը կես տարվա ընթացքում պետք է 30 հազար եվրո փոխհատուցում վճարի եթերից զրկելու համար՝ համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի որոշման, հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

«ՄԻԵԴ-ի որոշումն ուժի մեջ մտնելուց երեք ամիս անց կառավարությունը պարտավորվում է վճարել որոշման մեջ նշված դրամական փոխհատուցումը։ Կառավարությունը պարտավոր է նաև հայերեն թարգմանել և հրապարակել ՄԻԵԴ-ի որոշումը։ Այսպիսով, դատարանի որոշումը լիովին կկատարվի վեց ամսվա ընթացքում»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Կոստանյանը։

ՄԻԵԴ-ը հունիսի 17-ին բավարարել է «Մելտեքս» ( «Ա1 +»-ի հիմնադիր - «Նովոստի-Արմենիա») ընկերության և նրա ղեկավար Մովսես Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ «Ա1+»-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և երկրի կառավարությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։

Փոխնախարարի խոսքերով, ինչպես և ՄԻԵԴ –ի մյուս բոլոր որոշումների, այս դատավճռի կապակցությամբ նույնպես պաշտոնատար անձանց գործողությունների օրինականության ստուգում կանցկացվի պարզելու համար՝ արդյո՞ք դրանք հանգեցրել են մարդու իրավունքների խախտման։

Եվրոդատարանում Հայաստանի ներկայացուցիչը նշեց նաև, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է հիմք դառնալ «Մելտեքս» ընկերության հայցը քննող դատարանների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2002 թվականի ապրիլի 2-ին 37-րդ դեցիմետրային ալիքի հեռարձակման իրավունքի մրցույթում հաղթող  է ճանաչել «Շարմ» ընեկությանը։ Դրա արդյունքում «Ա1+» ընդդիմադիր հեռուստաընկերությունը, որը նախկինում շուրջ 5 տարի հեռարձակվում էր այս ալիքով, զրկվել է եթերի իրավունքից, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել ընդդիմության շրջանակներում։

Արդյունքում «Մելտեքս» ընկերությունը (Ա1+) մասնակցել է հեռարձակման հաճախականություն տրամադրելու մի շարք մրցույթների, սակայն հաղթող չի ճանաչվել։

Ներկայումս գործում է «Ա1+» տեղեկատվական գործակալությունը, որը ստեղծվել է հեռուստաընկերության հիմքի վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: