484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է համագործակցության հարցեր
15:00
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ` ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարը, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում Մակարովը ողջունեց և շնորհավորեց Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհավորեց վերջինիս` ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` հույս հայտնելով, որ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը, հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, քննարկեցին հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցությանն առնչվող խնդիրներ` փաստելով ձեռքբերումներն այս ոլորտներում:

Կողմերը քննարկեցին նաև Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կազմակերպչական որոշ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանը Մակարովին փոխանցեց նախորդ օրը ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների հայ ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները:

Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան նաև ռազմական համագործակցության ներկա վիճակին` կարևորելով վերջինիս խորացման անհրաժեշտությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: