478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի քաղաքացիները Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան շուրջ 500 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի. փոխնախարար
14:54
18 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի քաղաքացիները 1992 թվականից ընդդեմ Հայաստանի շուրջ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

«Հայաստանի կառավարությունը՝ որպես երրորդ կողմ, պաշտոնապես մասնակցում է  տվյալ հայցերի քննարկմանը։ Այդ հայցերից երկուսն արդեն վարույթ են ընդունվել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսին տեղեկացրեց նախարարի տեղակալը։

Ինչպես նշեց Կոստանյանը, ՄԻԵԴ-ում քննարկման գործընթացում է գտնվում ադրբեջանցի փախստականների հայցն ընդդեմ Հայաստանի, այն դեպքում, երբ եվրոպական դատավորների քննարկման առարկան արդեն դարձել է հայ  փախստականների հայցն ընդդեմ Ադրբեջանի։

ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչն ավելացրեց, որ քննարկման գործընթացում են գտնվում Ղարաբաղի Արծվաշեն և Գյուլիստան գյուղերի բնակիչներ Առաքելյանի և Ասատրյանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի։

Արդարադատության նախարարի տեղակալը միաժամանակ հստակեցրեց, որ ՄԻԵԴ –ի կողմից Ադրբեջանից հայ փախստականներին ներկայացված պահանջը՝ նախ դիմել ադրբեջանական դատարաններ, պայմանավորված է համընդհանուր իրավական նորմերով։

«Ցանկացած հայց կարող է դրվել ՄԻԵԴ-ի քննարկմանը, եթե սպառված են  մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական գործընթացները։ Սակայն այս գործընթացների անհնարության կամ անարդյունավետության ապացույցները ներկայացնելու դեպքում քաղաքացին ազատվում է այդ պարտավորությունից»,- նշեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ.մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով ։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում  ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։ Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։

Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-երկրները։ Հայաստանը Եվրադատարանի անդամ է 2003թ.-ից։ Մեր հանրապետությունը ներկայացնում է դատավոր Ալվինա Գյուլումյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: