480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորին մեղադրում է փաստերի խեղաթյուրման մեջ
11:16
18 Հունիսի 2008

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որի մեջ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մեղադրել է փաստերի խեղաթյուրման մեջ։

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ ՀՀ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե առայսօր 10 զոհերի մահվան կապակցությամբ հարուցված չեն քրեական գործեր, իսկ «զոհերի հարազատները հրավիրվում են դատախազություն և շանտաժի ենթարկվում, որպեսզի հրաժարվեն բողոք ներկայացնելուց»:

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ վիրավորվել է։

«Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատախազությունը հետաքննություն, նախաքննություն իրականացնելու գործառույթ չունի, հետևապես հետաքննություն և նախաքննություն չի իրականացնում։ Առավել ևս օպերատիվ-որոնողական աշխատանքներով չի զբաղվում», - ասվում է գլխավոր դատախազի մամուլի քաչտուղար Սոնա Տռուզյանի կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալություն տրամադրած հայտարարության մեջ։

Միաժամանակ նա նշել է, որ Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ արձանագրված մարդկային զոհերի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008 թվականի մարտի 2-ին՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

«Զոհերի որևէ հարազատ դատախազության որևէ աշխատակցի կողմից դատախազություն չի հրավիրվել, առավել ևս շանտաժի չի ենթարկվել, պատգամավորի այդօրինակ պնդումները հերյուրանքներ են», - ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազությունում նաև հիշեցրել են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում հստակ թվարկված են այն հանցատեսակները, որոնցով քրեական գործ հարուցելու համար պարտադիր է տուժողի գրավոր բողոքը, դրանց թվում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասը հիշատակված չէ։ «Հետևապես սույն հոդվածով քրեական գործ հարուցելու համար տուժողի գրավոր բողոքը ամենևին էլ կարևոր չէ, հետևապես  դրա բացակայությունը չի կարող պատճառ դառնալ քրեական գործի վարույթը կարճելու համար», - նշվում է հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազությունում նշել են, որ սա միակ դեպքը չէ, երբ որոշ պատգամավորներ, ունենալով բարձրագույն իրավաբանական  կրթություն, ցուցաբերում են իրավական անգրագիտություն և հանդես  գալիս ակնհայտ կեղծ հայտարարություններով։

«Խուսափելու համար կոչ ենք անում հարգարժան պատգամավորներին ծանոթանալ իրենց իսկ կողմից ընդունված օրենքներին՝ տեղեկանալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում որ կառույցներն իրավունք ունեն իրականացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքներ և նախաքննություն, ով է պատասխանատվություն կրում հասարակական կարգը պահպանելու համար, որ ատյանն է իրականացնում արդարադատություն, ինչ իրավունքներ ունեն ձերբակալված և կալանավորված անձինք, ովքեր կարող են տեսակցել ձերբակալված և կալանավորված անձանց, որ դեպքերում են քրեական գործերը հարուցվում տուժողների բողոքների հիման վրա, որ դեպքերում դրանց առկայությունը կարևոր չէ և որո՞նք են դատախազության գործառույթները», - նշվում է հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ հասարակության առջև պատասխանատվության բարձր աստիճան ենթադրող ԱԺ պատգամավորի կարգավիճակ զբաղեցնող անձինք, մինչ որոշակի հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալը պետք է փոքրիշատե տեղեկանան իրենց կողմից բարձրաձայնվող հարցի բովանդակությանն ու էությանը:

«Անընդունելի ենք համարում ճշմարտությունն աղճատելու և խեղաթյուրելու, հասարակության օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարելու և շահարկելու ճանապարհով անձնական դիվիդենտներ վաստակելու գործելաոճը», - նշվում է հայտարարության մեջ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: