484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն քաջալերված է Հայաստանում հարկային դաշտի բարեփոխումների նախադրյալներից
19:30
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) քաջալերված են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված հարկային ոլորտի բարեփոխումների նախանշումներով, որոնք համահունչ են ԱՄՀ-ի առաջարկած սկզբունքներին, ասել է ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Ումեսը և Երևանում ԱՄՀ գրասենյակի ներկայացուցիչները, քննարկվել են Հայաստանում մակրոտնտեսական քաղաքականությունների և կառուցվածքային բարեփոխումների հարցերը, ինչպես նաև ներկայացվել է երկրի հարկային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԱՄՀ զեկույցը։

Առաքելության ներկայացուցիչների կարծիքով, ոլորտի բարեփոխումների ծրագիրը բավականին ամբողջական է, ուղղված է երկրում աղքատության կրճատմանը, տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու կոռուպցիայի նվազեցմանը և մնում է միայն այդ ամենը փոխկապակցված իրականացնել` նկատի առնելով նաև զեկույցում ներկայացված որոշակի դիտողություններն ու առաջարկները:

Զեկույցի քնարկման ժամանակ շեշտվել է նաև բարեփոխումների տրամաբանությունը հասարակությանը ժամանակին և մատչելի ձևով իրազեկելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով զեկույցի նախապատրաստման համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց հետաքրքիր է համարել զեկույցում առկա դիտարկումները, որոնք, նրա համոզմամբ, հիմք են ստեղծում հիմնադրամի հետ մեր երկրի հետագա համագործակցության, նոր ծրագրի մշակման և իրականացման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը,  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: