482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունը մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է երկու պատգամավորների, որոնք ձերբակալվել են անկարգություններին մասնակցելու համար
18:54
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը ԱԺ մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է երկու պատգամավորների՝ Մյասնիկ Մալխասյանին և Սասուն Միքայելյանին, որոնք ձերբակալվել են մարտյան անկարգություններին մասնակցելու համար։

Համապատասխան նամակը ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին երեքշաբթի ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի որոշում են ընդունել Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունները և դրանց պատճառներն ուսումնասիրելու համար ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 106 մարդ, այդ թվում՝ ԱԺ երեք պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը։ ԱԺ ևս մեկ պատգամավոր՝ Խաչատուր Սուքիասյանը գտնվում է հետախուզման մեջ։

«Մեր գորընկերները՝ ՀՀ ԱԺ գործող պատգամավորներ են, ունեն իրավական կարգավիճակ և միշտ պատրաստ են կատարել իրենց քաղաքացիական պարտքը»,- ասվում է Հովհաննիսյանի նամակում, որը ստացել է «Նովոստի-Արմենիան»։

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ բոլոր միջոցները ձեռք կառնվեն, որպեսզի Մալխասյանն ու Միքայելյանը կարողանան լիարժեք մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 11 մարդ՝ երկուական մարդ խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներգրավվելու են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և այլ արտախորհրդարանական ուժեր, որոնք կարող են նիստերին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։