486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հասարակական զուգարանների ցանց է ստեղծվելու
18:38
17 Հունիսի 2008

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթը, որը, մասնավորապես, հասարակական  զուգարանների ճյուղավորված ցանցի ստեղծում է նախատեսում։

«Փոփոխությունների նախագիծը նախատեսում է մի շարք բաղադրիչների արդիականացում երկրի ներքին շուկայում, տուրիստական ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է բոլոր բենզա և գազալցակայններում վճարովի և անվճար զուգարանների ստեղծում»,- նեկայացնելով փոփոխությունները՝ տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

Ինչպես ասաց նախարարը, ճանապարհային բենզա և գազալցակայնները ճանապարհորդների համար շատ դեպքերում որպես հանգստի տեղ ու սանիտարահիգիենիկ ծառայությունների վայր են ծառայում։ Երիցյանը նշեց, որ առևտրի օբյեկտներին կից նույնպես զուգարանների ցանց կստեղծվի։

Երիցյանն ավելացրեց, որ փոփոխությունների համաձայն, բոլոր տոնավաճառներում ու շուկաներում ստուգող կշեռքներ կտեղադրվեն, ինչը կօգնի գնորդների տարածված խնդրի՝ թերակշռման պայքարին և կպաշտպանի նրանց շահերը։

«Օրենքով նաև հատուկ ուշադրություն է հատկացվում հացի գներին, որոնք պետք է համապատասխանեն տվյալ մթերքին։ Պահանջվում է մակնշման վրա անպայման նշել հացի քաշը, ընդ որում այն տարածվում է ինչպես փաթեթավորված, այնպես էլ չփաթեթավորված արտադրանքի վրա»,- ասաց նա։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։