482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը Հայաստանում կընդունվի մինչև 2008թ. վերջը
16:56
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը Հայաստանում կընդունվի մինչև 2008թ. վերջը՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ հանդիպման ժամանակ։

Թորոսյանը կարևորել է օրինագծի ընդունումը, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և վստահեցրել, որ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումներին կհրավիրվեն նաև ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:

Խոսնակն ընդգծել է, որ անկախության վերականգնումից հետո այս խնդիրը ծագել է մեր երկրում` Ադրբեջանից բռնագաղթված և փախստականի կարգավիճակ ստացած հարյուր հազարավոր հայերի դեպքում։

«Պետությունը փախստականների համար հնարավորն արել է` ստանալով նաև միջազգային տարբեր գործընկերների աջակցությունը: Շատ ժամանակ չի մնացել, որ խնդիրն ընդհանրապես լուծված համարվի»,- «Նովոստի-Արմենիային» Թորոսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհանդերձ, այս խնդիրը համաշխարհային նշանակություն ունեցող է, որ ծագում է գրեթե բոլոր երկրներում և օրենսդրական կարգավորումը անհրաժեշտություն է, որպեսզի և պետությունը, և փախստականի կարգավիճակում հայտնված մարդիկ հստակ պարտավորություններ ու լիազորություններ ունենան:

Իր հերթին Բուշրա Հալեպոտան, կարևորելով օրինագծի ընդունումը, նշել է, որ ՄԱԿ-ի գրասենյակը օրինագծի մշակմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել և իրավ շահագրգգռված է օրինագծի ընդունումով, որպեսզի Հայաստանն ունենա փախստականների և ապաստանի մասին միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք, որը նաև եվրոպական հարևանության ծրագրով շարժվելու հնարավորություն է ստեղծում:

Նրա խոսքով, օրինագծի ընդունումից հետո ևս մեծ աշխատանք կա` համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (այդ նպատակով ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը դիմել է դոնորներին` ‎ֆինանսական միջոցներ հայթայթելու համար), քաղաքացիների տեղեկացվածությունը մեծացնելու համար դասընթացների կազմակերպումը և իրավաբանական ծառայությունների մատուցումը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։