486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր է մշակում
16:40
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ը ներկայումս մշակում է Հայաստանի հետ համագործակցության նոր քառամյա ծրագիր, տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ և մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը:

«Մենք մտադիր ենք կառավարությանն առաջարկել մատնանշել այն առաջնահերթ ուղղություններն ու ոլորտները, որտեղ ակնկալում են ՄԱԿ-ի օժանդակությունը»,- ասաց Վիդալը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՄԱԿ-ի մշտական համակարգողն ընդգծել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է և իր դրական ներդրումն է բերում կազմակերպության աշխատանքներին:

Նա հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի 12 մասնագիտացված գործակալությունների գործունեությունն ու ծրագրերը` նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի դրանք լավագույնս և առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը:

Իր հերթին Սերժ Սարգսյանն առաջնային է համարել հումանիտար ծրագրերից անցումը զարգացման ծրագրերին` միաժամանակ ցանկություն  հայտնելով, որ համատեղ նախագծերը լինեն շատ ավելի շոշափելի ու նպատակային:

Նա հատկապես կարևորել է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների փորձագիտական օժանդակությունը` նշելով, որ պետության հնարավորությունները տարեցտարի ավելանում են, և ներկայումս հիմնական խնդիրը դրանք առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելն է:

Նախագահը  չափազանց կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը:

Գոհունակություն հայտնելով սերտ և կառուցողական  գործակցության առթիվ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է այն խորացնել և ավելի արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային շուկայում վառելիքի և սննդամթերքի գների փոփոխությամբ պայմանավորված պարենային անվտանգության խնդիրների և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունների մասին:

Կողմերն անդրադարձել են նաև փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին` դրանց լուծման ճանապարհին կարևոր քայլ համարելով բնակարանային սերտիֆիկատների համակարգի կիրառումը:

Հանդիպման ավարտին Կոնսուելո Վիդալը հանրապետության նախագահին հրավիրել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին ու ծրագրերին: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։