484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության հանրահավաքի անցկացումն արգելելը կարող է մեծացնել հասարակական լարվածությունը Հայաստանում. պատգամավոր
16:33
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության՝ հունիսի 20-ի հանրահավաքի անցկացումն արգելելը կարող է հանգեցնել հասարակական բախումների նոր փուլի, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

«Իշխանությունների դիրքորոշումը երկրում անիմաստ լարվածության կհանգեցնի, և դրանից խուսափելու միակ ճանապարհը հանրահավաքն արտոնելն է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով, իշխանությունների նման պահվածքն ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու բարենպաստ մթնոլորտ չի ստեղծում, ինչի համար փոխադարձ վստահություն է անհրաժեշտ։

Խաչատրյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է մասնակցել այդ հանրահավաքին՝ աջակցելու համար նրա խաղաղ բնույթին։

«Խնդիրն օրենքի մեջ չէ, այլ՝ իշխանությունների բարի կամքի։ Դժվար է ասել՝ որն է հանրահավաքն արգելելու իրական նպատակը։ Սակայն եթե իշխանություններն ասում են, թե չի կարելի խախտել մարդկանց հիմանարար իրավունքները, ապա նրանց ասածները հակասում են արված քայլերին»,- ասաց Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանը մերժել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը: Հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը ծրագրում էր ամփոփել ԵԽԽՎ պահանջների իրագործման գործընթացը, ինչպես նաև քննարկել իր գործունեության հետագա ռազմավարությունը։

Այսօր Երևանի վարչական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի հայցն ընդդեմ քաղաքապետարանի որոշման՝ այն համարելով չհիմնավորված։ Ընդդիմությանն առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում։ --0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։