486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ համազեկուցողներն այնքան էլ գոհ չեն Հայաստանում 1609 բանաձևի իրականացումից. ընդդիմություն
16:25
17 Հունիսի 2008

ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն ու Ջոն Պրեսկոտն այնքան էլ գոհ չեն Հայաստանում 1609 բանաձևի իրականացումից, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ պատգանավոր Վարդան Խաչատրյանը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1609 –րդ բանաձևի շրջանակում կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ և մարտի 1-ին դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0- 

«Մեր հանդիպման ընթացքում համազեկուցողներն ավելի շատ էին մտահոգված երկրի իրավիճակով, քան առաջ։ Նրանք մեծ ուշադրությամբ ուսունասիրում էին ստացված տեղեկատվությունը, փորձում էին վերլուծել վերջին իրադարձությունները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով, մասնավորապես, ԵԽԽՎ ներկայացուցիչները հետաքրքրվեցին «Ժառանգության»՝ որպես միակ ընդդիմադիր կուսակցության դիրքորոշմամբ, ջանում էին պարզել՝ արե՞լ է, արդյոք, կուսակցությունը հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձևի պահանջներն իրականացվեն։

«Դատելով անհանգստության աստիճանից՝ կարելի ասել, որ համազեկուցողների մոտ դժգոհության նոտաներ էին նկատվում, այլապես նրանք նման բծախնդիր   հետաքրքրություն չէին դրսևորի»,- ասաց Խաչատրյանը։

ԵԽԽՎ համազեկուցողները նախօրեին երկօրյա այցով Երևան են ժամանել՝ ԵԽԽՎ բանաձևի պահանջների կատարումը գնահատելու նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: