482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արսիկա» հայկական տրիոն 2009 թվականին կնշի իր տասնամյակը
15:27
17 Հունիսի 2008

2009 թվականին հայտնի երաժշտական կոլեկտիվ «Արսիկա» տրիոյի տասնամյակն է։

 «Հաջորդ տարվա ընթացքում տրիոն կանցկացնի հոբելյանական համերգների շարք»,- ասաց տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։ Ընդ որում, «աչքով չտալու համար» նա չցանկացավ բացահայտել բոլոր մտահղացումները։

Նրա խոսքերով, կոլեկտիվը կշարունակի ««Արսիկա» տրիոն» ներկայացնում է» նախագիծը։ «Մենք կհրավիրենք արտիստների՝ համատեղ համերգների համար, այսինքն, կիրականացնենք յուրօրինակ պրոդյուսերական գործունեություն»,- ավելացրեց ջութակահարը։

Շահգալդյանի խոսքերով, կոլեկտիվը նաև հայկական դասական երաժշտությունը հանրահայտ դարձնելու գաղափարներ ունի։ «Մենք մտադիր ենք համագործակցել հեղինակների հետ, ինչպես նաև կխրախուսենք նրանց, որպեսզի ստեղծագործություններ գրեն անմիջականորեն մեր տրիոյի համար»,- ասաց նա։

Ջութակահարն ավելացրեց նաև, որ «Արսիկան» համերգներով հանդես է գալիս Երևանում, ինչպես նաև  ակտիվորեն հյուրախաղեր է ունենում Հայաստանի մարզերում։

Ընդ որում Շահգալդյանը մտահոգություն հայտնեց մշակութային կյանքը մայրաքաղաքում կենտրոնացնելու վերաբերյալ։

Նրա խոսքերով, մարզային շատ երաժշտական դպրոցներում որոշ գործիքների դասարաններ չկան, մասնավորապես, թավջութակի։ «Երեխաները դասական երաժշտության համերգների չեն գնում, քանի որ պատկերացում չունեն, թե դա ինչ է»,- ասաց երաժիշտը։

Նա կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլապես «մենք կմեռնենք որպես դասական երաժշտություն օգտագործող ազգ»։

 «Արսիկա» տրիոն ստեղծվել է 1999թ.-ին։ Տրիոյի կազմում են Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, Երևանի Արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյանը և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերմեսյտերի տեղակալ, «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին մենակատար, թավջութակահար Կարեն Քոչարյանը։

Տրիոն ելույթներ է ունեցել Շվեյցարիայում և Հարավային Ամերիկայում, Հայաստանում։ Մասնակցել է այնպիսի փառատոնների, ինչպիսիք են «Schubertiade»՝ Լոզանում, «Festival de las Artes»՝ Կոստա-Ռիկայում, «Festival International Cervantino»՝ Մեքսիկայում»։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: