484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից իրականացված քայլերը բավարար չեն ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար. ընդդիմություն
14:15
17 Հունիսի 2008

Հայաստանի կողմից իրականացված քայլերը բավարար չեն երկրում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի իրականացման համար, հայտարարել է խորհրդարանի  «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի (George Colombier) և Ջոն Պրեսկոտի (John Prescott) հետ հանդիպման ժամանակ։

ԵԽԽՎ համազեկուցողները նախօրեին երկօրյա այցով Երևան են ժամանել՝ ԵԽԽՎ բանաձևի պահանջների կատարումը գնահատելու նպատակով։

Ինչպես նշեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, Հայաստանը ուշ սկսեց բանաձևի պահանջների կատարումը, ինչը, ըստ նրա, ժամանակ շահելու միջոց էր:

«Արդեն արված որոշակի քայլերը բավարար չեն ասելու, որ բանաձևի պահանջները կատարվում են», Սաֆարյանի խոսքերը -«Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շահագրգիռ է եղել  պահանջների կատարման հարցում, քանի որ դրանք Հայաստանի շահերից են բխում, և այդ պատճառով էլ առաջարկներ են ներկայացրել  իշխանությանը, որոնք, սակայն, չեն ընդունվել:

«Առաջարկների փաթեթում եղել են նաև հետևյալ կետերը՝ «չեղյալ համարել Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին»  ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, քննարկել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Ընդդիմության մասին» օրենքի մշակումը միասին կատարելու և այլ հարցեր»,-ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցի կապակցությամբ օրերս Ազգային ժողովում անցկացված լսումներին՝ Սաֆարյանն այն թերի որակեց, քանի որ, իրենց կարծիքով, հրավիրված չէին կարևոր պաշտոնատար անձինք, իսկ  խմբակցությունն էլ հնարավորություն չունեցավ ամբողջական ներկայացնելու իր տեսակետը:

Խմբակցության անդամների կարծիքով, կազմակերպված լսումների նպատակը մեկն էր` մեղադրել օմբուդսմենին: 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1609 –րդ բանաձևի շրջանակում կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ և մարտի 1-ին դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։