480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրային խորհուրդը պետք է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ ապահովի. քաղաքագետ
13:51
17 Հունիսի 2008

Հայաստանում ստեղծված Հանրային խորհուրդը պետք է քաղաքական երկխոսության բավականին բարձր մակարդակ ապահովի, կարծում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 13-ին Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ Խորհուրդը վերջնականապես կձևավորվի միչև 2008 թվականի սեպտեմբեր։

«Հանրային խորհուրդը կարող է քաղաքական երխոսության հարթակ դառնալ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ երկխոսությունն իրականացվի շատ բարձր մակարդակով»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Մանասյանը։

Նրա խոսքերով, Հանրային խորհրդի ձևավորումը վկայում է այն մասին, որ իշխանությունները մտահոգված են երկրի իրավիճակով և ցանկանում են որևէ բան ձեռնարկել՝ դրանից դուրս գալու համար։

«Խորհրդի անդամների արտահայտած մտքերն ու կայացրած որոշումները պետք է հասնեն նպատակին և իրականացվեն, այլապես կառույցը չի արդարացնի իրեն»,- կարծում է քաղաքագետը։

Մանասյանը նշեց նաև, որ Հանրային խորհրդում պետք է մշակվեն նաև հնչած գաղափարների առաջխաղացման մեխանիզմներ, իսկ եթե այդ կառույցը ստեղծվել է ընդամենը մեկ նպատակով, որ կրքերը հանդարտվեն, ապա դրա գործունեությունը երբեք չի բերի այն արդյունքը, որը հայտարարվել էր՝ նրա ստեղծման ժամանակ։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ այս կամ այն հարցերը լուծելու համար մարդկանց նոր խմբի ստեղծումը նշանակում է, որ այդ նպատակով արդեն գոյություն ունեցող կառույցներն ու ինստիտուտները բավական չեն։ «Ես համոզված եմ, որ Հանրային խորհրդի ստեղծումը իմիտացիոն բնույթ ունի»,- ասաց նա։

Հայաստանի Հանրային խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։