484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Արսիկա» տրիոն մտադիր է Երևանում անցկացնել դասական երաժշտության գլուխգործոցների տեսագրությունների շնորհանդեսը
13:37
17 Հունիսի 2008

«Արսիկա» տրիոն մտադիր է ստեղածագործական ակցիա կազմակերպել, որի շրջանակներում Երևանում կցուցադրվեն լեգենդար համերգների և օպերային բեմադրությունների տեսագրությունները, հայտնեց կոլեկտիվի մասնակից, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը։

«Երաժշտասեր հասարակությանը հնարավորություն է ընձեռվում ունկնդրել դասական երաժշտության գլուխգործոցների ձայնագրություններըը՝ հայտնի երաժիշտների կատարմամբ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գրիգորյանը։

Հունիսի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում երևանցի երաժշտասերները կկարողանան դիտել «Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, սիմֆոնիա  №9», դիրիժոր՝ Կարլո Մարիա Ջուլինի (Իտալիա), ինչպես նաև Մստիսլավ Ռոստրոպովիչի և Կլաուդիո Աբբադոյի ելույթները։

Ընդ որում դաշանակահարուհին հստակեցրեց, որ Ջուլինիի, Աբադոյի և Ռոստրոպովիչի համեգների տեսագրություները Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի սկավառակների մեծ հավաքածուի մի մասն են։

Նա նաև ավելացրեց, որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ձայնա և տեսագրությունների հավաքածուի պատմությունը սկսվել է 90-ականներից։ Թանգարանի հավաքածուում առաջին ներդրումն է արել կանադահայ մեկենաս Արմիկ Գրիգորյանը։

Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանն իր հերթին ընդգծեց տվյալ նախագծի կարևորությունը։

«Ես որոշակի մշակութային սով եմ նկատում ինչպես կոնսերվատորիայի ուսանողների, այնպես էլ դասախոսների մոտ, և նման նախագածերին մասնակցելը հնարավորություն է տալիս տեղեկություններ քաղել, ստեղածագործական առումով աճել և բարձրացնել սեփական պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա։

Ընդ որում երաժիշտն ավելացրեց, որ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուն ինքնատիպ է՝ իր որակով ու քանակով։

Շահգալդյանը հայտնեց նաև, որ երաժշտական ստեղծագործությունների տեսագրությունների ցուցադրությունը կիրականացվի ամիսը մեկ անգամ։

«Ցուցադրությունից հետո ծրագրվում է քննարկում անցկացնել, որի ժամանակ յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր մտքերը, արտահայտել իր ցանկությունները, սա յուրօրինակ ստեղծագործական լաբորատորիա է»,- ասաց նա։

Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի երաժշտական հավաքածուում կա շուրջ հինգ հազար ձայնա և մոտ 100 տեսագրություն։

«Արսիկա» տրիոն ստեղծվել է 1999թ.-ին։ Տրիոյի կազմում են Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, Երևանի Արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյանը և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերմեսյտերի տեղակալ, «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին մենակատար, թավջութակահար Կարեն Քոչարյանը։

Տրիոն ելույթներ է ունեցել Շվեյցարիայում և Հարավային Ամերիկայում, Հայաստանում։ Մասնակցել է այնպիսի փառատոնների, ինչպիսիք են «Schubertiade»՝ Լոզանում, «Festival de las Artes»՝ Կոստա-Ռիկայում, «Festival International Cervantino»՝ Մեքսիկայում»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: