483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵԽԽՎ բանաձևի կատարման մասին հայտարարության նախագիծը
12:32
17 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ խորհրդարանն ընդունեց  «Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձևի առաջարկությունների կատարման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Ինչպես տեղեկացրել է նախագծի հեղինակ, ԱԺ կրթության, գիտության, մշակության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը, ԵԽ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման վճռականությունը, գնահատելով երկրի և միջազգային հանրության համար մարտի 1-ի դեպքերի կարևորությունը, հիմք ընդունելով ԵԽԽՎ բանաձևում ամրագրված առաջարկությունները՝ խորհրդարանը հայտարարում է, որ ԵԽԽՎ բանաձևի առաջարկությունները համահունչ են քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթերին։

Հակոբյանը նշել է, որ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ հեռուստառադիոընկերությունների գործունեության բարելավման և 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ։

Հակոբյանի խոսքերով, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցություններով փոփոխություններ են ընդունվել «Կանոնակարգի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգի մասին» օրենքներում, ԱԺ կանոնակարգում, «Պետտուրքի մասին» օրենքում։ Նա նշել է, որ հեռուստա և ռադիոհեռարձակման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը մշակվել է խորհրդարանի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ՝ ներառյալ նաև «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը։

Հայտարարության տեքստի մեջ ասվում է, որ Ազգային ժողովը պատրաստակամությունն է հայտնում՝ շարունակել արդյունավետ գործունեությունը ԵԽԽՎ-ում։ Նախագծի համաձայն, խորհրդարանը կշարունակի համագործակցությունը արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԵԽԽՎ բանաձևի և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների համապարփակ կատարման համար։

«Ազգային ժողովը հուսով է բանաձևի առաջարկությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ-ն դրական արձագանքին և հետագայում ևս Վեհաժողովի հետ բնականոն աշխատանքին, քանի որ բանաձի ընդունումից հետո երկու ամսվա ընթացքում բոլոր առաջարկությունների իրագործման նպատակով ձեռնարկվել են կոնկրետ քայլեր, տարվում են հետևողական աշխատանքներ, որոնց արդյունքների ամրագրման համար ժամանակ կպահանջվի», - նշվում է փաստաթղթում։

«Ժառանգություն» խմբակցությունն իր կողմից անվանել է այդ փաստաթուղթը «ձևական» և հայտարարել, որ չի ստորագրում այն։ «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանի խոսքերով, ԵԽԽՎ բանաձևի առաջարկությունների շրջանակներում իրականացվող փոփոխությունների մեծ մասը կրել է իմիտացիոն բնույթ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 1609 –րդ բանաձևի շրջանակում կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ և մարտի 1-ին դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։ Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: