486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը քննարկում է ԱԺ երեք նոր հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածությունը
19:08
16 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն երկուշաբթի սկսել է խորհրդարանական երեք նոր հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, ներկայումս թափուր են մնում գյուղատնտեսության հարցերով, բնապահպանության և բնօգտագործման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

Իր հերթին, իշխող ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանի քաղաքական կոալիցիան գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ՕԵԿ-ից պատգամավոր Խաչիկ Հարությունյանին, իսկ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ նույնպես ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին։

Հայաստանի քաղաքական կոալիցիայում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։

«Հաշվի առնելով խորհրդարանական ընդդիմության իրավունքներն ընդլայնելու և խորհրդարանի աշխատանքներում նրա ընդգրկվածությանը մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրադարանական խմբակցությանն առաջարկում եմ, որ ինքը առաջադրի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուի»,- ասաց Շարմազանովը։

Նիստի ընթացքում սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար որևէ թեկնածություն չառաջադրվեց, ինչի կապակցությամբ, ինչպես հաղորդեց խոսնակ Թորոսյանը, հարցի քննարկումը կհետաձգվի մինչև խորհրդարանի աշնանային նստաշրջանը կամ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։ 

Այսօրվա դրությամբ Հայաստանի խորհրդարանում գործում են ինը մշտական հանձնաժողովներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, պետաիրավական հարցերի հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով, տնտեսական հարցերի հանձնաժողով։ Բարեփոխված Սահմանադրության համաձայն, Հայաստանի խորհրդարանում կարող են գործել 12 մշտական հանձնաժողովներ։

Բարեփոխված Սահմանադրության համաձայն, Հայաստանի խորհրդարանում կարող է գործել 12 մշտական հանձնաժողով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: