483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
LOGOS Expo Center հայկական ընկերությունը մտադիր է մինչև 2008 թ. վերջը կազմակերպել երեք ցուցահանդես
15:46
16 Հունիսի 2008
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. LOGOS Expo Center ընկերությունը մտադիր է մինչև 2008 թ. վերջը կազմակերպել երեք ցուցահանդես, երկուշաբթի տեղեկացրեց LOGOS Expo Center-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը՝ «Նովոստի»  միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ընթացիկ տարվա աշնանը մենք մտադիր ենք անցկացնել տարածաշրջանային կտրվածքով ամենամասշտաբային ցուցահանդեսներից մեկը՝ «Հայաստան Expo 2008», ինչպես նաև «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսը, իսկ դեկտեմբերին նախատեսվում է «Expo Beauty» ավանդական ցուցահադնեսը՝ «Գեղեցկության օրերը Երևանում» նշանաբանի ներքո», - տեղեկացրեց նա։

Միաժամանակ Ստեփանյանը նշեց, որ մայիսի 2-4-ը Երևանում Մոսկվայի տանը առաջին անգամ կազմակերպված «Ֆինանսներ և վարկեր, ապահովագրություն և աուդիտ» ցուցահանդեսը բավականին հաջող անցավ, և ընկերությունը մտադիր է կրկնել այդ փորձը նաև հաջորդ տարի։

Այս առնչությամբ նա ասաց, որ LOGOS Expo Center ընկերությունը մտադիր է 2009 թ.-ին հանրությանը ներկայացնել նոր ուղղվածությունների ցուցահանդեսներ։

«Մենք դրական ենք վերաբերվում առողջ մրցակցությանը և ողջունում ենք բոլոր այն ընկերություններին, որոնք ևս զբաղվում են ցուցահանդեսների կազմակերպմամբ», - ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կապահովի կազմակերպվելիք ցուցահանդեսների մասնակիցների թվի աճ։

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։ Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։