478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
LOGOS EXPO Center-ը ծրագրում է ընդլայնել իր միջազգային գործունեությունը՝ ընդգրկելով Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Բելառուսը
13:56
16 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. LOGOS EXPO Center-ը ծրագրում է ընդլայնել իր միջազգային գործունեությունը՝ ընդգրկելով Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Բելառուսը։ Այս մասին երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց LOGOS EXPO Center-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը։

«Ընկերությունը միջազգային հարթակ դուրս գալու լուրջ ծրագրեր ունի, ինչի կապակցությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում և ճշտվում են գործունեության նրբությունները»,- ասաց Ստեփանյանը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ ընկերությունը մտադիր է մարքեթինգային հետազոտություններ անցկացնել վրացական շուկայում, ինչպես նաև ԱՊՀ շուկաներում, մասնավորապես, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանի հարավային շրջաններում ՝ Սոչիում, Կրասնոդարում, Ռոստովում։

«Արդեն բանակցություններ են տարվում Սոչիի մի ընկերության հետ, որը պատրաստակամություն է հայտնել համագործակցել և աջակցել, որպեսզի հայ արտադրողը ներկայացված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում»,- ասաց Ստեփանյանը։ 

Նա նշեց, որ LOGOS EXPO Center-ն արդեն միջազգային ցուցահանդեսներ անցկացնելու փորձ ունի, մասնավորապես, 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը 20 հայ ապրանքարտադրողի և ծառայություն է ներկայացրել  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, որտեղ անցկացվում էր «Մետաքսե ճանապարհ» ցուցահանդեսը։

Ավելին, 2005 թվականի ապրիլին Թբիլիսիում հայկական ապրանքների և ծառայությունների «Հայաստանն այսօր» ցուցահանդեսն էր կազմակերպվել, որին մասնակցել էր 40 հայ ընկերություն։

Ստեփանյանի խոսքերով, 2006 թվականին Համառուսաստանյան ցուցահանդեսային  կենտրոնի «Հայաստան» տաղավարում անցկացվել է «Հայաստանի տնտեսությունը» ցուցահանդեսը, որին ներկայացվել է 50 հայ ընկերություն։

«Մենք միջազգային ցուցահանդեսներ անցկացնելու փորձ ունենք, և մենք կցանկանայինք այն ընդլայնել, հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք արդեն կարող ենք ասել՝ ինչ նոր ծրագրեր և ցուցահանդեսներ կանցկացվեն 2009 թվականին»,- ասաց Ստեփանյանը։

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։ Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։