487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք չկա, կարծում է ՀՀ արտգործնախարարը
13:45
16 Հունիսի 2008

 Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք չկա, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Պատերազմը չի կարող պատասխան լինել, չի կարող լուծում լինել։ Բանակցային գործընթացին այլընտրանք չկա», - ասել նախարարը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում։

Այս առնչությամբ նա հույս է հայտնել, որ հունիսի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը «մենք համարում ենք դրական և կառուցվածքային, թույլ կտա մեզ շարունակել բանակցությունները՝ անցյալ տարեվերջին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած առաջարկությունների հիման վրա կարգավորման ուղին գտնելու համար»։

Նալբանդյանը նշել է, որ եթե խնդրի լուծման անկեղծ ձգտում կա, ապա ոչ մի «նախադեպ» չի կարող խոչընդոտել այդ ուղին։

«Վերջերս Ադրբեջանում անցկացվել է հասարակական կարծիքի հարցում, որի արդյունքում պարզ է դարձել, որ բնակչության 29 տոկոսը կողմ է արտահայտվել հարցի ռազմական լուծմանը։ Սա շատ վտանգավոր միտում է, որը Ադրբեջանում մշտապես հնչող ռազմատենչ հռետորականության արդյունք է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի ևս մեկ երկիր, որը կհոխորտար իր ռազմական ծախսերի  տասնապատիկ աճով, իսկ յուրաքանչյուր երրորդը պատերազմ կցանկանար», - ասել է նա։

Միաժամանակ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ ավելի լավատեսորեն է տրամադրված և հուսով է, որ բանակցային գործընթացի արդյունավետ կլինի։

«Ամեն դեպքում անհրաժեշտ է առավելագույն ջանք գործադրել՝ ռազմական գործողությունների վեսրկսում թույլ չտալու համար։ Հայաստանը հավատարիմ է նման մոտեցմանը, և հուսով ենք, որ Ադրբեջանը ևս կգիտակցի սրա անհրաժեշտությունը», - ասել է նա։

Նալբանդյանը համոզված է, որ բանակցություններին Ստեփանակերտի ուղղակի մասնակցությունը կարող է մոտեցնել հակամարտության կարգավորումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։