484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստակամ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում. պաշտպանության նախարարություն
19:12
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում։

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է նախօրեին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Կոսովոյի գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով անցկացված Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին մասնակցելու ժամանակ։

«Պաշտպանության նախարարը վերահաստատել է Կոսովոյում անվտանգության և կայունության ապահովման գործողություններին Հայաստանի աջակցությունը շարունակելու վճռականությունն ու իր գործընկերներին տեղեկացրել է նույն օրը Կոսովոյում հայկական խաղաղապահ ուժերի կրկնապատկման մասին»,- «Նովոստի-Արմենիային» ուրբաթ տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Այժմ Իրաքում է գտնվում հայ խաղարարարների համակազմի վեցերրոդր հերթափոխը։ Նրա կազմում 46 մարդ է, այդ թվում՝ երկու շտաբային սպա, 10 մարդուց բաղկացած սակրավորների ստորաբաժանում և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։

Շահսուվարյանի խոսքով, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դը Հոպ Սխեֆերի հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում վերջինս ողջունել է Կոսովոյի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում հայկական խաղաղապահ ուժերն ընդլայնելու  որոշումը:

Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ:

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտպանական համագործակցության   ընթացքն ու հեռանկարները, Հայաստանում սկսված պաշտպանական բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությանն առնչվող խնդիրներ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: