483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը հիմքեր չի տեսնում ընդդիմության հանրահավաքը արգելելու համար
18:44
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիմքեր չի տեսնում ընդդիմության հանրահավաքը արգելելու համար, որը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ հունիսի 20-ին։

«Նորմալ զարգացող պետությունը չպետք է վախենա իր ժողովրդի կամքի ժողովրդավարական արտահայտումներից։ Իսկ եթե ցուցարարները ծրագրում են կիրառել «Մոլոտովի կոկտեյլները», մետաղական փողեր և «ոզնիներ», իշխանությունները պետք է այդ մասին նախապես տեղյակ լինեն, այլ ոչ թե այնպես, ինչպես ստացվեց նախորդ անգամ։ Բայց արգելել քաղաքացիների խաղաղ հանրահավքները և երթերը չի կարելի»,- ասաց Հովհաննիսյանն ուրբաթ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

ՀՅԴ խմբակցության ղեկավարը միաժամանակ նշեց, որ մեծ խնդիր չի տեսնում ընդդիմության հանրահավաքի հետ կապված։ Նրա խոսքով, եթե այն տարածքում, որտեղ ընդդիմությունը նախատեսում էր անցակցնել հանրահավաքը, այլ միջոցառում է լինելու, ապա հանրահավաքի կազմակեպիչները պետք է նախօրոք տեղեկացվեն այդ մասին։

Երևանի քաղաքապետարանը մերժել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը։ Տեր-Պետրոսյանի իրազեկման համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումը մեկնարկելու է Ազատության հրապարակում՝ հանրահավաքով և ընդմիջվելու է երթով՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Միաժամանակ ընդդիմությանն առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում։

ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանը լիազորված է արգելել հանրահավաքները Ազատության հրապարակում։ Պատգամավորը նշեց, որ քաղաքապետարանի որոշումից դժգոհ կազմակերպիչները կարող են այդ որոշումը բողոքարկել դատական կարգով։

Միաժամանակ, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հանրահավաքի անցկացումը բխում է իշխանությունների, ընդդիմության և ժողովրդի շահերից։ «Հույս ունեմ, որ հանրահավաք անցկացնելու թույլտվությունը կտրվի»,- ավելացրեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։