480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից 1609 բանաձևն իրականացնելու վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականն անաչառ կլինի. պատվիրակության ղեկավար
18:01
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կողմից 1609 բանաձևն իրականացնելու վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականը լիովին անաչառ կլինի, վստահ է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբյեն և Ջոն Պրեսկոտտը հունիսի 16-17-ին կժամանեն Երևան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ ԵԽԽՎ 1609 բանաձևի իրականացումը գնահատելու նպատակով։ ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, խորհրդարանի կոալիցիոն և ընդդիմադիր կուսակցությունների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։

«Երկու համազեկուցողներն էլ քաղաքական մեծ փորձ ունեն, մեծ դպրոց են անցել, բավական պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, գիտեն ինչ բան է պետությունը և ինչպես է պետության մեջ  իրականացվում իշխանական կոալիցիայի և ընդդիմության համագործակցությունը, և ես վստահ եմ, որ նրանց գնահատականը լիովին անաչառ կլինի»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, այսօր հարցը նրանում է, թե Հայաստանի կողմից արված աշխատանքը որքանով ակտիվ կճանաչվի։

«Ավելացնեմ, որ համազեկուցողների ուշադրությունն ուղղված կլինի ոչ միայն տվյալ բանաձևի պահանջների կատարմանը, այլև՝ երկրի քաղաքական դաշտում իրադարձությունների զարգացմանը»,- հստակեցրեց նա։

Հարությունյանը նշեց նաև, որ եթե համազեկուցողները համարեն, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում արտահերթ քննարկման կարիք կա, չի նշանակում, որ հարցը փակված է։

«Այդ դեպքում մեզ հավելյալ ժամկետ կտրվի, որի ընթացքում ԵԽԽՎ-ն կշարունակի հետևել Հայաստանում կատարվող իրադարձությունների զարգացմանը և գործընթացը ճիշտ ուղղությամբ շարունակելուն»,- ընդգծեց նա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևի շրջանակում, կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման և մարտի 1-ին ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով կալանավորված անձանց ազատման ուղղությամբ։

Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։