484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հանրային խորհուրդը պետք է պատասխան տա հասարակության մոտ առաջացած հարցերին. Դեմկուսի առաջնորդ
17:14
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հարկավոր է ստեղծել հստակ գործառույթներ ունեցող Հանրային խորհուրդ, հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ի տարբերություն խորհրդարանի, որն օրենսդիր մարմին է, Հանրային խորհուրդը պետք է պատասխաններ տա հասարակությանը հուզող հարցերին»,- ասաց ՀԴԿ առաջնորդը։

Խորհրդի գործառույթների մեջ, ըստ քաղաքական գործչի, պետք է մտնի հայ հասարակության ներկայացրած արդիական հարցերի քննարկումը, իսկ հենց ինքը խորհուրդը պետք է դառնա մի հարթակ, որտեղ կարող էին հանդիպել բարձրաստիճան ամձինք և գործարար աշխարհի ներկայացուցիչները՝ հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով։

Նման խորհրդում, Սարգսյանի կարծիքով, կարող էին նաև քննարկվել այն հարցերը, որոնք ավանդաբար քննարկվում էին արհմիությունների շրջանակներում։

«Հանրային խորհուրդը կարող է բարձրացնել ինչպես երկրի նախագահի պատասխանատվության մակարդակը, այնպես էլ գործարար-միությունների»,- կարծում է Սարգսյանը։

Միաժամանակ, ՀԴԿ առաջնորդի կարծիքով, խորհուրդը չպետք է միջամտի դատական և իրավական համակարգերի գործունեությանը, հրապարակի պետական գաղտնիքը։

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա, ըստ Սարգսյանի, այն չպետք է պետական լինի, սակայն, պետությունը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի դրա գործունեության համար։

Հանրային խորհրդի հետ մեկտեղ ՀԴԿ առաջնորդը կարծում է, որ պետք է ստեղծել 15-20 մարդուց բաղկացած քաղաքական խորհուրդ, որի մեջ կմտնեին քաղաքական կուսակցությունների առաջնորդները։ «Տարբերությունը միայն այն է, որ քաղաքական խորհուրդը զբաղվելու է քաղաքական հարցերով, իսկ Հանրային խորհուրդը՝ հասարակական»,- հստակեցրեց Սարգսյանը։

Հայաստանի խորհրդարանում առաջիկայում Հասարակական խորհուրդը ձևավորելու աշխատանքային խումբ կստեղծվի, որի կազմում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հասարակական խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների,  ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խրոհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։