487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանամետ խորհրդարանական խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին նշանակել են մարտի 1-2-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովում
16:16
13 Հունիսի 2008

«Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի հանրապետական՝ իշխանամետ խորհրդարանական խմբակցությունները կողմնորոշվել են, թե ովքեր են մարտի 1-2-ի դեպքերի և դրանց հետևանքների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամների թեկնածուները։ Թեկանծուներիի հարցում դեռ չի կողնորոշվել իշխանամետ ՀՅԴ-ն և միակ ընդդիմադիր խորհրդարանական  խմբակցությունը՝ «Ժառանգությունը»։

ՀՀ ԱԺ-ն, ինչպես սպասվում է, երկուշաբթի որոշում կկայացնի Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց հետևանքների հետքննությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն խորհրդարանական խմբակցություններից երկուական ներկայացուցիչ և մեկ անկախ պատգամավոր։

Ինչպես ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հանձանժողովում խմբակցությունը կներկայացնեն պատգամավորներ Արտաշես Ավոյանն ու Հովհաննես Մարգարյանը։

«Նախապես հանձնաժողովի գործունեությանը գնահատական տալ չի կարելի։ Հուսով եմ, որ հանձնաժողովը կկարողանա հետաքննել մարտի 1-2-ի բոլոր դեպքերը և տալ իր գնահատականը»,- նկատեց նա։

Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կներկացնեն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀՀԿ-ն, հավանաբար, խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ու պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ խմբակցությունը հանձնաժողովի իր թեկնածուների հարցում կկողմնորոշվի հաջորդ շաբաթ։ Միաժամանակ նա արտահայտվեց հօգուտ հանձնաժողովում իշխանամետ և ընդդիմադիր ուժերը համամասնաբար ներկայացնելու գաղափարի։

Հովհաննիսյանի կարծիքով, հանձնաժողովը պետք է գործի իրապես, պետք է սահմանվեն որոշումներ կայացնելու մեխանիզմները, հստակեցվի հանձնաժողովի անդամների իրավունքների և իրավասությունների շրջանակը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել 265 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: