485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ. փոխխոսնակ
15:30
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն ձեռնարկելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, ասաց ՀՅԴ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխոսնակ Հրայր Կարապետյանը։

«Մենք դա մեզ վրա զգացել ենք մի քանի տարի առաջ և շատ ավելի դաժան կերպով»,- ասաց Կարապետյանն ուրբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

1994թ. այն ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետորսյանն արգելեց ՀՅԴ կուսակցության գործունեությունը։ Ձերբակալվեցին կուսակցության բազմաթիվ բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանը (այժմ՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ), Հրանտ Մարգարյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ) և Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ), փակվեցին կուսակցական թերթերը։

Նշելով, որ խորհրդարանում նախատեսվում է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, Կարապետյանը վստահություն հայտնեց, որ հանձնաժողովը կանի ամեն բան, որպեսզի կալանավորներից ոչ մեկը չդատապարտվի քաղաքական դրդապատճառներով։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնց ավելի քան մեկ երրորդը գտնվում է կալանքի տակ։

Կարապետյանի խոսքով, հետաքննությունը պետք է պարզի քրեական հանցագործություն կատարած մեղավորներին, և միայն այդ մարդիկ պետք է պատիժ կրեն։

«Նրանք, ովքեր հանցագործություն են կատարել և մեղավոր են մարդկային զոհերի համար, պետք է պատիժ կրեն»,- ընդգծեց Կարապետյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հարցերից մեկը, որին պետք է պատասխանի ժամանակավոր հանձնաժողովը, մարտի 1-ին ոստիկանության գործողությունների համարժեքության սահմանումն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։