478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն ուշացած է համարում ընդդիմության լիազորությունների ընդլայնումը
14:45
13 Հունիսի 2008

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հրայր Կարապետյանն ուշացած է համարում ԱԺ կանոնակարգի փոփոխությունները, որոնք նախատեսում են ընդդիմության լիազորությունների ընդլայնում։

ՀՀ խորհրդարանը քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները։ Օրինագծի նպատակն է՝ առավել հստակ ամրապնդել խորհրդարանական ընդդիմության դերը, բարձրացնել նրա կառուցողականությունը և պատասխանատվությունը։

«Ափսոս, որ մենք նման եզրակացությունների եկանք հայտնի դեպքերից և Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎԻ բանաձևի ընդունումից հետո։ Այդ փոփոխություններն ուշացած են, և դրանք անհրաժեշտ էր ժամանակին ընդունել», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը։

Ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների։

ԵԽԽՎ բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, մասնավորապես, քաղաքական երխոսություն հաստատել և ամրապնդել երկրի ժողովրդավարական ինստուտները, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

Նա նշեց, որ խորհրդարանում կստեղծվեն երեք մշտական հանձնաժողովներ, որոնցից մեկը, ինչպես ենթադրում են իշխող ուժերը, կգլխավորի ընդդիմության ներկայացուցիչը։

«Մենք խորհրդարանում ունենք ընդդիմադիր մեկ կուսակցություն, որը, ցավոք, բաղկացած է յոթ մարդուց։ Ես դեռևս չգիտեմ նրանց վերջնական պատասխանը, ասում են, որ նրանք հրաժարվում են պաշտոնից», - ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով, իր ներկայացրած Դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ խորհրդարանում հանդես էր գալիս օրենսդրական մակարդակում ընդդիմության լիազորությունների ընդլայնման մասին առաջարկություներով, սակայն այդ առաջարկությունները չընդունվեցին։

«1998 թ.-ից մենք իշխանության բաղկացուցիչ մասն էինք, սակայն մեծամասնություն չէինք և մեր կողմից արված բազմաթիվ առաջարկությունները չէին ընդունվում։ Մենք շատ անգամ ենք բարձրացրել այդ հարցը, և այժմ մտադիր ենք հանդես գալ ընդդիմության լիազորությունների ընդլայնման վերաբերյալ նոր առաջարկություններով», - ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ երկրի բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ միշտ կարող են հայտնվել ընդդիմության դերում, և այդ պատճառով ընդդիմության լիազորությունների օրենսդրական ամրագրումը կդարձնի քաղաքական դաշտը ավելի քաղաքակիրթ, իսկ նախընտրական պայքարը՝ պակաս դաժան։

«Ողբերգություն չէ այն, որ քաղաքական ուժը դառնում է ընդդիմություն։ Երբ ես ընդդիմությունում էի, ինձ ավելի ազատ էի զգում։ Դա ունի նաև իր առավելությունները, դու կարող ես խոսել այն, ինչ ուզում ես», - ասաց Կարապետյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: