480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը չի արտոնել հունիսի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված ընդդիմության հանրահավաքը
13:10
13 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը մերժել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից։

Տեր-Պետրոսյանի իրազեկման համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումը մեկնարկելու է Ազատության հրապարակում՝ հանրահավաքով և ընդմիջվելու է երթով՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։

Իրազեկումը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում՝ կազմակերպչի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում ընդունվել է որոշում՝ զանգվածային հրապարակային միջոցառումը Ազատության հրապարակում և երթը մերժելու մասին։

Միաժամանակ ընդդիմությանն առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում։

Այնուամենայնիվ, ընդդիմությունը մտադիր է անցկացնել հանրահավաքը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, «ընդդիմությունը մտադիր է կրկին դիմել քաղաքապետարան՝ ցույցի անցկացման համար արտոնություն ստանալու համար, իսկ դրա անցկացման վայրը կքննարկվի ավելի ուշ»։

Մուսինյանը տեղեկացրեց, որ ընդդիմության համար ընդունելի է հանրահավաքը Մատենադարանի հարևանությամբ անցկացնելու տարբերակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։