478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված հանցագործությունների կեսը կատարվել է Երևանում
19:57
12 Հունիսի 2008

Հայաստանում 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցված 2452 քրեական հանցագործություններից 1166-ը կատարվել են Երևանում  , հաղորդում է Ազգային վիժակագրական ծառայությունը՝ հղում անելով Ոստիկանության տեղեկատվության վրա։

Պաշտոնական տվյալներով, 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ցուցանիշը 16,7%-ով ցածր է 2007թ. նույն շրջանի ցուցանիշից։ Ընդ որում, զգալիորեն նվազել է ոչ մեծ (26,3%-ով) և միջին ծանրության (14,9%-ով) հանցագործությունների թիվը։

Հունվար-հոկտեմբերին զգալիորեն աճել է անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. 2008թ. առաջին չորս ամիսների արդյունքներով  Հայաստանում գրանցվել է 298 նման հանցագործություն, ինչը 8,8%-ով բարձր է 2007թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ոստիկանության տվյալներով, 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում զգալիորեն՝  17,8%-ով նվազել է հասարակական անվտանգության, հասարակական կառույցի և բնակչության առողջության դեմ գործված հանցագործությունների թիվը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն, 2008թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է զենքի և հրազենի պատրաստման և ապօրինի շրջանառության 69, խուլիգանության 60, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոների խախտման 91 դեպք։

2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է սեփականության դեմ ուղղված 919 հանցագործություն, ինչը 25,6%-ով ցածր է 2007թ. նույն շրջանի ցուցանիշից։ Գրանցված հանցագործությունների թվից 63-ը եղել են պետական կամ հասարակական սեփականության դեմ գործված հանցագործություններ, իսկ 779-ը՝ մասնավոր սեփականության դեմ։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել է տնտեսական գործունեության դեմ գործվող հանցագործությունների թիվը։ 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է նման 123 հանցագործություն, ինչը 2007թ. նույն շրջանի ցուցանիշից բարձր է 41,4%-ով։ Ընդ որում տնտեսական գործունեության դեմ գործված հանցագործությունների մեջ 46-ը եղել է կեղծ դրամի կամ արժեթղթերի պատրաստում, պահպանում կամ սպառում։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ 2008թ. առաջին ամսիներին Հայաստանում գործվել է 638 հանցագործություն, ինչը 13,9%-ով ցածր է 2007թ. նույն շրջանի ցուցանիշից։

Պետական իշխանության դեմ հաշվետու շրջանում գրանցված հանցագործությունների մեջ 39-ը դեպքը եղել է իշխանության ներկայացուցիչների դեմ ուժի կիրառում, 19-ը՝ պաշտոնական իրավասությունների չարաշահման և գերազանցման, 2 դեպք՝ կաշառք տալու, վերցնելու կամ այդ գործում միջնորդ հանդիսանալու։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: