484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ժիրայր Սեֆիլյանը մտադիր է պատասխանատվության կանչել իր կալանավորմանը մասնակից անձանց
18:31
12 Հունիսի 2008

 «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը մտադիր է պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք կապ ունեն իր բանտարկության հետ։

Ժիրայր Սեֆիլյանը բանտից դուրս է եկել հունիսի 9-ին՝ մեկ ու կես տարվա բանտարկությունից հետո։ 2007թ. օգոստոսին նա մեկ ու կես տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ անօրինական ճանապարհով զենք պահելու մեղադրանքով։

«Իմ կալանքի համար մեղավոր բոլոր անձինք պետք է պատասխան տան՝ սկսած պատվիրատուներից մինչև ամենափոքր պաշտոնակատարները»,- ասաց նա հինգշաբթի՝ ազատություն դուրս գալուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Սեֆիլյանի խոսքով, նա անհրաժեշտ բոլոր նյութերն ունի ինչպես այդ գործի պատվիրատուների, այնպես էլ կատարողների վերաբերյալ։

«Ես դա անում եմ ոչ թե վրիժառության զգացումից, այլ մեր ապագա պետականության համար. կգա այն օրը, երբ նրանք բոլորն էլ կկանգնեն օրենքի առաջ»,- նշեց նա։

Հասարակական կազմակերպության համակարգողը նաև նշեց, որ նրա նկատմամբ հետապնդումները սկսվել էին դեռևս 2000 թվականին, երբ մերժեցին երկարացնել նրա բնակության իրավունքը, որից հետո նրան ընդհանրապես զրկեցին Հայաստանում բնակվելու իրավունքից և պահանջեցին հեռանալ երկրից։

Այդ հետապնդումները Սեֆիլյանը բացատրում է նրանով, որ «իշխանությունները վախենում են իրենից»։ «Իշխանությունները չեն սիրում այնպիսի մարդկանց, որոնք չեն վաճառվում»,- հայտարարեց նա։

Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է 1967թ. Լիբանանում։ 1990թ. ժամանել է Հայաստան, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։ Սեֆիլյանը «Առաջին կարգի մարտական խաչի» ասպետ է, «Հայ կամավորների համախմբում» շարժման նախաձեռնողը։

Լինելով արմատական ընդդիմության ներկայացուցիչ, 2006թ. դեկտեմբերի 10-ին Սեֆիլյանը ձերբակալվել է երկրում սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Սակայն 2007թ. օգոստոսին դատապարտվել է մեկ ու կես տարվա ազատազրկման՝ անօրինական ճանապարհով զենք պահելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։