480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կժամանեն՝ 1609-րդ բանաձևի պահանջների իրականացումը գնահատելու համար
16:56
12 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) և Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) հունիսի 16-ին երկօրյա այցով ժամանելու են Հայաստան՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման գործընթացը գնահատելու նպատակով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԵԽ տեղեկատվական գրասենյակից։

Ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների։

ԵԽԽՎ բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, մասնավորապես, քաղաքական երխոսություն հաստատել և ամրապնդել երկրի ժողովրդավարական ինստուտները, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

Աղբյուրի համաձայն, այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, խորհրդարանական կոալիցիոն և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, արտախորհրդարանական ընդդիմության, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Նախատեսված են նաև նրանց հանդիպումները նախագահի հրամանագրով ստեղծված՝ բանաձևի պահանջների իրականացման աշխատանքները համակարգող աշխանքային խմբի անդամների,

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի, ինչպես նաև կալանավորված ընդդիմադիր գործիչների փաստաբանների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Եթե Կոլոմբիեն և Պրեսկոտն այցի վերջում եզրակացնեն, որ բանաձևի կատարման գործընթացում առանձնապես առաջընթաց չի գրանցվել, ապա Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը քննարկվելու է հունիսի 25-ի արտակարգ լսումների ընթացքում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։

ԵԽԽՎ նստաշրջանը սկսվելու է հունիսի 23-ին և տևելու է մինչև հունիսի 27-ը։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։