484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկել են մարտյան իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
15:21
12 Հունիսի 2008

 ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի ավարտեցին Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումները։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել 265 մարդ։

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, հարցը մեծ կարևորություն է ներկայացնում։

«Շատ պատգամավորներ հոռետեսորեն են վերաբերվում դրան, ինչը, սակայն, չի նվազեցնում հարցի կարևորությունը։ Մենք ստեղծում ենք մի հանձնաժողով, որը իրական գնահատական կտա իրադարձություններին, և այդ գնահատականը կվայելի ժողովրդի վստահությունը»,- ասաց Թորոսյանը։

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ խոսնակը, հանձնաժողովի աշխատանքների համար պատասխանատվություն կկրի ողջ խորհրդարանը, իսկ հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին նշանակած խմբակցությունները չպետք է դրանով հանեն իրենց վրայից պատասխանատվությունը և ամբողջությամբ այն դնեն իրենց  ներկայացուցիչների ուսերին։

Խոհրդարանի նախագահը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներում խորհրդատվական ձայնի իրավունք ունեցող արտախորհրդարանական ուժերի ներգրավումը կբարձրացնի հասարակության վստահությունը դրա նկատմամբ։

«Հանձնաժողովի ձևավորումը ճշմարտությունը վերականգնելու լավագույն միջոցն է։ Դրա համար այժմ ամենաբարենպաստ ժամանակն է. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կրքերն արդեն հանդարտվել են, և կողմերը կարող են հստակ գնահատել իրավիճակը»,- հաղորդեց խոսնակը։

«Ժառանգություն»  խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նկատեց, որ հանձնաժողովի ստեղծումը դրական գործոն է։ Միաժամանակ նա ասաց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ձեռնպահ կմնա մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին որոշման քվեարկության ժամանակ։

Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկի հեղինակը ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին է։ Հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը ներկայացնի մինչև հոկտեմբերի 25-ը։

Նախատեսվում է, որ հանձնաժողովը կվերականգնի իրադարձությունների ընթացքը, կբացահայտի ողբերգության պատճառները, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, կճշտի զոհվածների մահվան հանգամանքները, կներկայացնի նման իրադարձությունների կրկնումը բացառող առաջարկություններ։

Հանձնաժողովի կազմում կլինեն 11 անդամներ՝ երկուական՝ խորհրադարանական խմբակցություններից և մեկական՝ խմբակցությունների կազմում չընդգրկված  պատգամավորներ։Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար կներգրավվեն նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արտախորհրդարանական այլ ուժեր, որոնք կկարողանան անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել նիստերին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։