480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հանրային խորհուրդը պետք է ուղղված լինի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը
15:05
12 Հունիսի 2008

Հանրային խորհուրդը պետք է ուղղված լինի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, կարծում է «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Հանրային խորհրդի ստեղծման հիմնական նպատակը պետք է դառնա ժողովրդավարության զարգացումը։ Սակայն դրա նպատակները հնարավոր կլինի սահմանել միայն այն ժամանակ, երբ հստակ որոշվեն Խորհրդի աշխատանքների հիմնական սկզբունքները», - ասաց նա հինգշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայրիկյանն ավելացրեց, որ եթե այդ ինստիտուտը գոնե ոչ մեծ չափով ուղղված լինի երկրում ժողովրդավարության խթանմանը, ապա ինքը պատրաստ է մասնակցել խորհրդի գործունեությանը։

«Ես կողմ եմ յուրաքանչյուր նախաձեռնության, որն ուղղված է ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացման խթանմանը, և եթե այդ մարմինը գոնե ոչ մեծ չափով կարողանա բարելավել իրավիճակը, ապա ես պատրաստ եմ մասնակցել դրան», - ասաց կուսակցության առաջնորդը։

Նրա խոսքերով, առաջին հերթին անհրաժեշտ է որոշել Խորհրդի աշխատակարգը, դրա նպատակներն ու խնդիրները, հակառակ դեպքում, Հայրիկյանի կարծիքով, ևս մեկ կառույցի ստեղծումն անիմաստ կլինի։

Բացի այդ, ԱՒՄ առաջնորդը նշեց, որ Հանրային խորհուրդը պետք է միավորի իր մեջ բոլոր ուժերը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական։ «Յուրաքանչյուր ոք, ով հասարակության մեջ որոշակի կշիռ ունի, պետք է կարողանա բարձրացնել հասարակությանը հուզող հարցերը և փորձել գտնել դրանց լուծումները», - ասաց նա;

Հայաստանի խորհրդարանում մոտ ժամանակներս կստեղծվի Հանրային խորհրդի ձևավորման աշխատանքային խումբ, որի կազմում առաջարկվում է ներառել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին նախագահական ընտրություններին մասնակցած երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: