485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Կրեմլյովսկի բալետ» թատրոնի գալա-համարգն առաջին անգամ տեղի կունենա Երևանում
14:45
12 Հունիսի 2008

«Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հունիսի 12-ին առաջին անգամ տեղի կունենա «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի գալա-համարգը, տեղեկացրեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

««Կրեմլյովսկի բալետ» թատրոնը ստեղծել է ռուս հայտնի պարուսույց Անդրեյ Պետրովը։ Թատրոնի ելույթը նվիրված է Ռուսաստանի oրվան», - հինգշաբթի Երևանում ասաց Ղազանչյանը լրագրողներին։

Հայ հանդիսատեսին կներկայացվեն հատվածներ այնպիսի հայտնի բալետներից, ինչպիսիք են «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկը», «Կարապի լիճը», «Դոն Կիխոտը», «Էսմերալդան» և «Կարնավալ Վենետիկում»։

Գալա-համերգին կմասնակցեն Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Բալախնիչևան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, ինչպես նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ Միխայիլ Մարտինյուկն ու Ալիյա Խասենովան։

Միաժամանակ Ղազանչյանը ցավով նշեց, որ «Կրեմլյովսկի բալետի» հյուրախաղերը Երևանում կլինեն միայն մեկ օր։

«Մենք արդեն բանակցություններ ենք վարում թատրոնի մեծ հյուրախաղերը կազմակերպմելու ուղղությամբ։ Շուտով թատրոնը կրկին կայցելի Երևան և կներկայացնի ավելի լայն համերգացանկ», - ավելացրեց նա։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Պետրովն իր հերթին նշեց, որ ինքը շատ կարևորուոմ է մշակույթի բնագավառում երկու երկրների համագործակցությունը։

«Ես շատ հետաքրքրված եմ մշակութային նախագծերով, չէ՞ որ նման փոխանակումը շատ տեղեկատվություն է տալիս ոչ միայն արտիստներին, այլև հանդիսատեսին», - ասաց նա։

Պետրովը նշեց, որ մոտ հարևանների հետ դեռևս պակասում են մշակույթի բնագավառում ընդհանուր նախագծերը։

Խոսելով Հայաստան այցի մասին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ ինքը վաղուց ուզում էր հայ հանդիսատեսին ներկայացնել «Կրեմլյովսկի բալետը»։

«Մենք հուսով ենք, որ սա մեր վերջին այցը չէ, և շատ շուտով մենք կկարողանանք հայ հանդիսատեսին ցույց տալ մեր համերգացանկի ողջ ներկապնակը և բերել մի քանի մեծ ներկայացումներ», - ասաց Պետրովը։

Պետրովը ներկայացրեց նաև իր գործունեության որոշ մանրամասներ։ Նրա խոսքերով, թատրոնի խաղացանկում կա 20 բալետ, այդ թվում՝ «Նապոլեոն», «Ռոմեո և Ջուլիետ», «Ռուսլան և Լյուդմիլա» և վերջին աշխատանքը՝ «Ֆիգարո»։ Ամեն տարի թատրոնը բեմադրում է մեկ-երկու պրեմիերա։

«Մեր բեմը նախատեսված է վեց հազար հանդիսատեսի համար։ Դա ամենամեծ բեմն է Եվրոպայում։ Այն սիրում է մեծ բեմադրություններ, իսկ դահլիճը միշտ լիքն է լինում», - ավելացրեց նա։

«Կրեմլյովսկի բալետ» թատրոնի այցը Երևան «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում անցկացվող արդեն չորրորդ միջոցառումն է։ Հայաստան արդեն այցելել է հայտնի դերասան Վենիամին Սմեխովը, հանդիսատեսին ներկայացվել են «Պյոտր Ֆամենկոյի  արհեստանոցի» ներկայացումները, ինչպես նաև կայացել է «Միքայել Թարիվերդիևի ճակատագրի տասնյոթ ակնթարթները» համերգը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։