478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ի համշենահայերի միակ անսամբլը տոնում է 15-ամյակը
14:34
12 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսասատանի «Համշենի ձայն» համշենահայերի միակ ժողովրդական անսամբլը Սոչիում նշել է հիմնադրման 15-ամյակը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հարավային Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, անսամբլը երկրամասի «Ոսկե խնձոր» ազգագրական փառատոնի, «Հնչիր, Համշենի զուռնա» միջմարզային փառատոնի դափնեկիր է, «Համշենը և համշենահայերը» միջազգային համաժողովի մասնակից։

«Չնայած պատկառելի տարիքին (արտիստների միջին տարիքը 70 տարեկան է), նրանք խանդավառ պարողներ են, զնգուն ձայնով երգիչներ, անխոնջ դերասաններ և ոչ միայն իրենք են ապրում նախնիների ավանդույթներով, այլև այդ վառ ստեղծագործական կյանք են ներքաշում իրենց զավակներին ու թոռներին»,- նշեցին «Երկրամասի» խմբագրությունից։

Անսամբլի արտիստներին շնորհավորել են Սոչիի քաղաքային Ժողովի պատգամավորները, քաղաքային և գյուղական իշխանությունների, տեղի հայ համայնքի և այլ կազմակերպությունների ներայացուցիչներ։

Այնուհետև արտիստները ստեղծագործական շնորհավորանքներ են ստացել իրենց գործընկերներից՝ հայկական մշակույթի Լազարյան Կենտրոնի «Դեղձանիկ» վոկալ անսամբլի և երիտասարդ երաժիշտ, երգիչ և քամանչահար, համշենական մշակույթի տարածող Սպարտակ Սաղարյանի կողմից։

Հոբելյանի կապակցությամբ Սոչի քաղաքի Լազարյան շրջանի վարչակազմի մշակույթի բաժնի պետ, մշակույթի վաստակավոր աշխատող Գրիգոր Մազլումյանը կոլեկտիվին է նվիրել «Ձայն Համշենի» ստեղծագործությունը, իսկ Վերին-Լոյի գյուղական վարչակազմի ղեկավար Կարպո Կուլյանը մրցանակ է հանձնել բոլոր դերասաններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: