478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ
13:24
12 Հունիսի 2008

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 9-11-ը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենի հետ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը նշել է, որ լուրջ ներուժ կա տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և կրթության բանագավառում փոխգործակցությունը խորացնելու համար։ Ընդգծվել է նաև քաղաքական երկխոսութան ակտիվացման անհրաժեշտությունը:

Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը դրական է գնահատել տնտեսական համագործակցության բնագավառում դինամիկ զարգացող հարաբերությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բոժկոն քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև մշակութային համագործակցության ընդլայնման հարցերը:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է նաև Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեին: Ողջունելով դեսպանին` արտգործնախարարը  գոհունակություն է հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նա նաև բարձր է գնահատել Երևանում տարածաշրջանայաին դեսպանություն բացելու Բրազիլիայի կառավարության որոշումը` վստահություն հայտնելով, այդ քայլը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Դեսպան Ստիլլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան առաջին պետությունն է, որ իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց Բրազիլիայում, և դա լուրջ հիմք է երկու ժողովուրդների և պետությունների համագործակցության համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ և  ԵԱՀԿ գրասենյակի միջև ի սկզբանե ձևավորվել է սերտ համագործակցության ավանդույթ։ Նախարարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Կապինոսն իր հերթին Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետագա ծրագրերը, Հայաստանի մարզերում իրականացվող և հեռանկարային նախագծերը։

Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիկա Պրունարիուի հետ հանդիպման ընթացքում նախարարը դրական է գնահատել երկու երկրների և ժողովուրդների միջև առկա փոխգործակցությունը։ Նալբանդյանը ցանկություն է հայտնել առավել սերտ համագործակցել Ռումինիայի հետ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։

Դեսպան Պրունարիուն իր հերթին նշել է, որ Ռումինիայի իշխանությունները կարևորում են Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: