481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ. վարչապետ
11:17
12 Հունիսի 2008

Հայաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կապինոսին՝ Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեության համար, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ և խնդիրների լայն շրջանակ։

Հանդիպման ժամանակ Սերգեյ Կապինոսը խոսել է ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին։

Նրա խոսքերով, գրասենյակն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում ընթացող զարգացումներին, ՀՀ կառավարության գործունեությանը և շահագրգիռ է օժանդակություն ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության մշակման, փոքր ու միջին ձեռնարկատիրության խրախուսման գործում։

Կապինոսը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախատեսվում է անցկացնել համահայկական օրհուսյան համաժողով` բնապահպանական խնդիրների լուծմանը հասարակությանն ավելի լայնորեն ներգրավելու նպատակով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև քաղաքացիներին` իրենց իրավունքներին լավագույնս իրազեկելու, տարբեր ծրագրերի միջոցով այս հարցում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու խնդիրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: