482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Շախմատի հսկաներ» մրցաշարը կկոչվի գրոսմայստեր Կարեն Ասրյանի անունով
10:58
12 Հունիսի 2008

Երևանում անցկացվող «Շախմատի հսկաներ» (Chess Giants) միջազգային մրցաշարը կկոչվի օրերս կյանքից հեռացած  Շախմատի 2008 թ. Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի անունով։

«Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարության որոշմամբ՝ այս մրցաշարը կդառնա ավանդական և կկրի Կարեն Ասրյանի անունը», - նախօրեին լրագրողներին  տեղեկացրել է Ֆեդերացիայի փոխնախագահ, «Չեսս» (Chess) շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։

«Մենք համոզված ենք, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստները պատիվ կհամարեն խաղալ այս մրցաշարում», - հայտարարել է Լպուտյանը։

Կարեն Ասրյանը մահացել է հունիսի 9-ին 28 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Նա Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն էր, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Թուրինի Օլիմպիադայի հաղթող։ Մասնագետների խոսքերով, Ասրյանն աչքի էր ընկնում ստեղծագործական մտածողությամբ և իմաստուն խաղով։ Ինը տարեկանում նա դարձել էր 10 տարեկանների կատեգորիայում ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 13 տարեկանում նվաճել էր Հայաստանի՝ մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

Ասրյանի մահվան հետ կապված՝ երկուշաբթի Երևանում մեկնարկած «Շախմատի հսկաներ. Երևան-2008» (Chess Giants Yerevan 2008) միջազգային մրցաշարի առաջին փուլը սկսվեց մեկ րոպե լռությամբ։ Այնուհետև որոշում ընդունվեց ընդհատել մրցաշարը երկու օրով։ Հերթական՝ երկրորդ փուլը կկայանա հունիսի 12-ին։

Առաջին փուլի արդյունքներով, մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են ռուս Ալեքսանդր Մորոզևիչը և հունգարացի Պետեր Լեկոն, 1-ական միավորով 3-6 տեղերը կիսում են Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը (բոլորը Հայաստանից) և Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա)։ 0,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում են իսրայելցի Բորիս Գելֆանդն ու չինացի Բու Սյանչժին։

Մրցաշարն անցկացվում է շրջանակային համակարգով՝ 14 փուլով։ Պարտիային տրամադրված է 25 րոպե՝ յուրաքանչյուր հաջորդ քայլին 10 վայրկյան ավելացմամբ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: