480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Հայփոստ» փոստային օպերատորը և ռուսական «Սվյազ-բանկը» Հայաստանում ներդնելու են դրամական փոխանցումների Blizko համակարգը
10:12
12 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի «Հայփոստ» փոստային օպերատորը և ռուսական «Սվյազ-բանկը» Հայաստանում ներդնելու են դրամական փոխանցումների Blizko համակարգը, տեղեկացրեց Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոնը։

«Դրամական փոխանցումների Blizko համակարգը թույլ կտա ոչ միայն փոխանցել, այլև ստանալ միջոցներ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- չորեքշաբթի ասաց Բոնը լրագրողներին։

Նրա խոսքով, ծրագիրը թեստային ռեժիմով նախատեսում է գործարկել վեց փոստային բաժանմունքներում, որից հետո օգոստոսին նախատեսվում է ծառայությունը տարածել 73 փստային բաժանմունքներում, իսկ սեպտեմբերին՝ 140։

«Մենք ծրագրում ենք նաև համագործակցել դրամական փոխանցումների այլ համակարգերի հետ, ընդ որում, դրանցից ոմանց հետ արդեն համապատասխան համաձայնագրեր ենք կնքել»,- հստակեցրեց Բոնը։

Իր հերթին, «Սվյազ-բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Անդրեյ Լայկովը տեղեկացրեց, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է գործարկվելու, ինչը նախատեսվում է կատարել այս շաբաթվա ընթացքում։

Նա նշեց, որ դրամական փոխանցումների Blizko համակարգը ստեղծվել է 2006թ. և հիմնվում է նոր տեխնոլոգիաների կիրառման վրա՝ լիարժեք աշխատելով օն-լայն ռեժիմով։

«Ռուսաստան-ԱՊՀ երկրներ առևտրի շուկայում դրամական փոխանցումների մասը կազմում է ընդհանուր առևտրի 90 տոկոսը, ընդ որում՝ հայկական շուկան ամենաակտիվ ընդլայնվողներից է»,- ասաց Լայկովը։

Մասնավորապես, նրա խոսքով, եթե 2007թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1 միլիարդ դոլարից քիչ ավել, ապա 2008 թվականին սպասվում է մոտ 1,6-2 միլիարդ դոլար, որոնք անցնելու են միայն արագ դրամական փոխանցումների համակարգով։

«Մենք չենք կարող մի կողմ քաշվել այս շուկայից, այդ իսկ պատճառով առաջին աշխատանքային տարում մտադիր ենք դեպի մեզ գրավել դրամական փոխանցումների ընդհանուր շրջանառության մոտ 10 տոկոսը»,- ասաց Լայկովը։
 
Միաժամանակ, նա նշեց, որ Blizko համակարգում մեկ անգամվա առավելագույն փոխանցումը կազմելու է ոչ ավել, քան 10 հազար դոլար, իսկ փոխանցման վճարը՝ փոխանցվող գումարի 1,5-2,3 տոկոսը։

Գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց, որ փետրվար ամսից բանկը սեփական պլաստիկ քարտեր տրամադրելու հնարավորություն է ստացել, որոնք այս պահին կատարում են միայն  ինքնության քարտի գործառույթներ, սակայն արդեն ամռան վերջում և աշնան սկզբին դա լինելու է նորմալ լիարժեք քարտ, որը թույլ կտա առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումներ իրականացնել, ինչպես նաև ստանալ սպասարկման կետերի և բանկոմատների միջոցով։

«Քարտերն արդեն թողարկվել են, և մենք պատրաստ ենք դրանք տրամադրել ցանկացած ծավալով՝ կախված շուկայի պահանջարկից»,- ասաց Լայկովը։

Միաժամանակ, նա նշեց, որ դրամական փոխանցումների համակարգի գծով համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել չորս հայկական բանկերի հետ, որոնց թվում են «Կոնվերսբանկը», «Արարատբանկը», «Հայէկոնոմբանկը» և «ՎՏԲ-բանկը» (Հայաստան)։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։