486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ուշադիր ուսումնասիրում է Հայաստանի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
18:02
11 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարարույթունն ուշադրությամբ ուսումնասիրում է Հայաստանի հարցով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում բարձրացված մարդու իրավունքներին առնչվող հարցերը, հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Առաջին հերթին, դա բխում է մեր շահերից՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել այն հարցերի լուծման համար, որոնք առնչվում են այդ ոլորտում իրավիճակը բարելավելուն»,- ասաց Նալբանդյանը չորեքշաբթի՝ խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում։

Խոսելով Հայաստանի հետընտրական գործընթացների վերաբերյալ զեկույցում ընդգրկված դրույթների մասին, Նալբանդյանն ասաց, որ փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ վերջնական գնահատականի համաձայն, ընտրություններն, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին և հանրապետության ստանձնած պարտավորություններին, իսկ հենց ընտրություններն առաջընթաց էին նախորդների համեմատ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականով, 2008թ. փետրվարի ՀՀ նախագահական ընտրություններն անցկացվել են որոշակի թերություններով, մասնավորապես, այստեղ քիչ չի եղել իշխանության կողմից նախագահի թեկնածուի շահավետ դիրքը, ձայների կեղծումը, կրկնակի քվեարկությունը, ընտրողներին սպառնալը, ընդդիմությունից ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնությունը։
 
«ԱՄՆ մոտ 30 դիտորդները դիտորդական առաքելությանը մասնակցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ շրջանակներում և այդ կազմակերպության զեկույցում արտահայտված կարծիքը ոչ միայն տվյալ կառույցի կարծիքն է, այլև դիտորդների, այդ թվում՝ ամերիկացի դիտորդների»,- ասաց Նալբանդյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։