486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի հուշատախտակը կհայտնվի Երևանում
16:53
11 Հունիսի 2008

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում կհայտնվի համաշխարահային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Գոհար Գասպարայանի հուշատախտակը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։

«Հուշատախտակը կտեղադրվի հունիսի 15-ին Բաղրամյան պողոտա 50 Բ հասցեում գտնվող տանը, որտեղ ապրել է երգչուհին»,- ասաց Դուրգարյանը։

Նրա խոսքերով, հուշատախտակի հեղինակը հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։

Բացի այդ, Դուրգարյանն ավելացրեց, որ նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Գասպարյանի մահվան տարելիցին նվիրված համերգ։

Օպերային մեծ երգչուհի Գոհար Գասպարյանը մահացել է Երևանում 2007 թվականի մայիսին՝ 83-ամյա հասակում։ Մի քանի տարի առաջ նա ուղեղի կաթված էր ստացել և վերջին ժամանկներս գտնվում էր մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերականեդանացման բաժանմունքում։

Գոհար Գասպարյանը հայ ականավոր երգչուհի է (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ծնվել է 1924 թվականին Կահիրեում, այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան։ 1948 թվականին տեղափոխվել է Հայաստան։

Երգել է Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1964 թվականին արժանացել է Հայաստանի ԽՍՀՄ պետական մրցանակի։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր է։

1949 թվականից երգել է 23 օպերաների գլխավոր պարտիաները։ Երգչուհու երգացանկում ընդգրկվել է ռուս, գերմանացի, ֆրանսիացի և իտալացի կոմպոզիտորների մոտ 500 ստեղծագործություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։