483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ոչինչ չեն տալիս. Սկակով
13:26
11 Հունիսի 2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ոչինչ չեն տալիս, չորեքշաբթի հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը՝ Երևան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ընթացքում։

Նա դրական գնահատեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն դա ոչ բավարար համարեց։

Հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը, որի հիմնական ձեռքբերումը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու մասին որոշումը։

«Երկու հակամարտող կողմերի ղեկավարությունների միջև ցանկացած  հանդիպումներն ու կապերը հանգեցնում են որևէ հաջող կամ ճեղքում ապահովող որոշման կամ գոնե որոշումների հնարավորություն են տալիս որոշակի փուլում, որի ավարտից հետո այդ հանդիպումները վերածվում են բանակցությունների և երկխոսության իմիտացիայի», - կարծում է Սկակովը։

Նա նշեց, որ դրական չէր համարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, քանի որ սովորական իրողություն է, երբ ՄԱԿ-ի անդամ-երկրների երկու նախագահները շփվում են միմյանց հետ, քանի որ «դա քաղաքականության օրենքն է, սակայն ոչ ավելին»։

«Ամենակարևորը՝ բանակցային բոլոր հարթակները, լինեն դրանք ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի շրջանակներում, դրանք բոլորը նույնն են, և կարևոր չէ՝ որտեղ է տեղի ունենում բանակցային գործընթացի իմիտացիան։ Այդ պատճառով պետք է չէ չզբաղվել ինքնախաբեությամբ և կարծել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները որևէ բան են տալիս, դրանք ոչինչ չեն տալիս», - ասաց Սկակովը։

Նրա կարծիքով, «Մինսկի խբմի անդամների այդ տարօրինակ լավատեսությունը ոչնչի վրա հիմնված չէ և հենվում է միայն նրանց ցանկության վրա՝ ցույց տալ, որ իրենց աշխատանքը զուր չէ»։ «Այդ պատճառով բանակցային գործընթացում ճեղքման համար որևէ հնարավորություն ես ոչ մի տեղ չեմ տեսնում», - ասաց Սկակովը։

Նա նշեց, որ բոլոր հակամարտություններն իրենց լուծման համար որոշակի ժամանակահատված ունեն։ «Չի կարելի հուսալ, որ կանցնի 20 տարի, Ադրբեջանը կդառնա հզոր երկիր, և ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի, քանի որ ժամանակն աշխատում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգտին», - ասաց Սկակովը։

Նա նշեց, որ արդեն մեծացել է մարդկանց մի սերունդ, որը սովոր է ապրել որոշակի հասարակությունում և որոշակի պայմաններում և որոնց արդեն բարդ կլինի ստիպել՝ ապրել այլ պայմաններում։

«Չի կարելի հուսալ, որ 10-15 տարի անց ամեն ինչ կփոխվի, անհրաժեշտ է աշխատել այսօր այն ուղղությամբ, որպեսզի նման փոփոխություններ լինեն արդեն այսօր», - եզրափակեց Սկակովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։